Рубрика: Կենսաբանություն 9

Գենեկտիկայի հիմնական հասկացությունները

Ժառանգականություն

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց  հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերունդին փոխանցելու հատկությունը: Սեռական բազմացման դեպքում,ժառանգականույթունն ապահովում է հատուկ սեռական բջիջների՝գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ՝մարմնական, սոմատիկ, բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանցնախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի  մոլեկուլիկամքրսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

Գենոտիպ և ֆենոտիպ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

Մենդելի առաջին օրենքը

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջինսերնդի միակերպության կանոնը:Եթե խաչասերվող օրգանիզմներըմիմիյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսիխաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով,միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսւոմնասիրվում է միայն մեկհտականիշ:

Փորձերը

Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը: Մենդելը իրփորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը , որոնք մի քանի սերունդհետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորումչէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշինկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa):

Առաջացած սերունդ

Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին: Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ: Առաջացած բոլոր ոլոռներ ունեին հարթ մակերևույթ:

Գենետիկ դրսևորում

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր , սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը:

Վարկածներ

Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ:

Առաջին վարկած

Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ , որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են: Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչի դեպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով: Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ:

Երկրորդ վարկած

Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական: Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել: Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ: Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ:

Երրորդ վարկած

Եթե ժառանգական զույգի երկու ալելները տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում է օրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելները նշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (A), իսկ ռեցեսիվ ալելները ներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a):

Չորրորդ վարկած

Սերմնաբջիջը կամ ձվաբջիջը ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար կրում է միայն մեկ ալել, քանի որ ալելների զույգի երկու անդամները ճեղքավորվում են գամետների առաջացման ժամանակ: Այս պնդումը այժմ հայտնի է որպես ճեղքավորման օրնեք (Մենդելի երկրորդօրենք): Երբ բեղմնավորման ժամանակ սերմնաբջիջն ու ձվաբջիջը միանում են, յուրաքանչյուրը ներդնում է իր ալելները՝ վերականգնելով սերնդի ալելների զույգը:

Рубрика: Ֆիզիկա 9

I. Դադարի վիճակում գտնվող լիցքավորված մարմնի շուրջը գոյություն ունի …

1. միայն էլեկտրական դաշտ
2. միայն մագնիսական դաշտ
3. էլեկտրական և մագնիսական դաշտեր

II. Ուղիղ հոսանքի մագնիսական դաշտում ինչպե՞ս է դասավորվում երկաթի խարտվածքը.

1. անկանոն
2. հաղորդիչի երկայնքով՝ ուղիղ գծերով
3. հաղորդիչն ընդգրկող փակ կորելով

III. Մագնիսը ո՞ր մետաղին է ուժեղ ձգում.

1. թուջ
2. նիկել
3. կոբալտ
4. պողպատ

IV. Երբ մագնիսկան սլաքին մոտեցրին հաստատուն մագնիսի բևեռնրից մեկը, սլաքի հարավային բևեռը վանվեց։ Մագնիսի ո՞ր բևեռն էին մոտեցրել սլաքին.

1. հյուսիսային
2. հարավային

V. Պողպատե ագնիսը մեջտեղից կտրում ենք՝ այն բաժանելով երկու կտորների։ Կտրվածքի Ա և Բ ծայրերը օժտված կլինե՞ն մագնիսկան հատկություններով.

1. Ա և Բ ծայրերը մագնիսական հատկությամբ օժտված չեն լինի
2. Ա ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Բ-ն՝ հարավային
3. Բ ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Ա-ն՝ հարավային

VI. Երկու մագնիսների նույնանուն բևեռներին մոտեցվում են գնդասեցներ։ Ինչպե՞ս կդասավորվեն գնդասեցները, եթե նրանց բաց թողնենք.

1. կկախվեն ուղղաձիգ
2. գլխիկները միմյանց կձգեն
3. գնդասեցները իրար կվանեն

VII. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը պայտաձև մագնիսի բևեռների միջև.

1. Ա-ից Բ
2. Բ-ից Ա

VIII. Նկարում պատկերված է երկու բևեռների միջև մանգիսական դաշտի ուժագծերի տեսքը։ Այդ դաշտը ստեղծված է նույնանո՞ւն, թե՝ տարանուն բևեռների միջև.

1. նույնանուն
2. տարանուն

IX. Մագնիսների ո՞ր բևեռներն են պատկերված նկարում.

1. Ա-ն հյուսիսային, Բ-ն հարավային
2. Ա-ն հարավային, Բ-ն հյուսիսային
3. Ա-ն հյուսիսային, Բ-ն հյուսիսային
4. Ա-ն հարավային, Բ-ն հարավային

X. Հյուսիսային մագնիսական բևեռը դասավորված է աշխարհագրական ․․․ բևեռի մոտ, իսկ հարավայինը՝ ․․․ մոտ։

1. հարավային ․․․ հյուսիսայինի
2. հյուսիսային ․․․ հարավայինի

Рубрика: Հայոց Լեզու 9

27․02.202

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

  • Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։

Անտառը – ենթակա

Խշշում էր – պարզ ստորոգյալ

Քամու – հատկացուցիչ

Շրշյունով – միջոցի խնդիր

Թրթիռով – միջոցի խնդիր

Հազար – որոշիչ

Ահ ու սարսափ – ուղիղ խնդիր

  • Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։

Դա – ենթակա

Կին էր – բաղադրյալ ստորոգյալ

Փոքրամարմին – որոշիչ

Առողջությունից զրկված – հետադաս ծավալուն որոշիչ

  • Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Չի դարձվում – ստորոգյալ

Ուշադրություն – ենթակա

Պատշաճ – որոշիչ

Պատիվը – ուղիղ խնդիր

Մեր – հատկացուցիչ

Երկրի – հատկացուցիչ

Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացողներին – բացահայտիչ

  • Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։

Ճռնչաց – ստորոգյալ

Դուռը – ենթակա

Այդպես – ձևի պարագա

Այգու – հատկացուցիչ

Մի անգամ էլ – ժամանակի պարագա

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ – բացահայտիչ

  • Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։

Լրագրողը – ենթակա

Մոտեցավ – պարզ ստորոգյալ

Գյուղացիներին – հանգման խնդիր

Խոսող – որոշիչ

Հոգսերից – վերաբերության խնդիր

Իրենց – հատկացուցիչ

  • Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։

Լսում եմ – ստորոգյալ

Մարդու – հատկացուցիչ

Գյուղի – հատկացուցիչ

Ամենալավ – որոշիչ

Նվագը – ուղիղ խնդիր

Լեռան – հատկացուցիչ

  • Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։

Նրանք – ենթակա

Բացում էին – ստորոգյալ

Իրենց – հատկացուցիչ

Ճանապարհը – ուղիղ խնդիր

Ծառերի միջից – տեղի պարագա

Եղջյուրներով – միջոցի խնդիր

  • Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։

Հավաբնի մոտ – տեղի պարագա

Շունը – ենթակա

Հաչեց – ստորոգյալ

Ինձ վրա – հանգման խնդիր

  • Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։

Մայրիկս – ենթակա

Զրուցում է – պարզ ստորոգյալ

Հաճախ – չափի ու քանակի պարագա

Հարևանուհու հետ – հանգման խնդիր

  • Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։

Ինքը – ենթակա

Մոտենում է – ստորոգյալ

Քայլերով – միջոցի խնդիիր

Փափուկ – որոշիչ

Խանութի – հատկացուցիչ

Տերը – ուղիղ խնդիր

Եվ ահա – ժամանակի պարագա

  • Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։

Լանջին էր – բաղադրյալ ստորոգյալ

Տունը – ենթակա

Մեր – հատկացուցիչ

Հանգստյան – որոշիչ

Լեռների – հատկացուցիչ

Ծաղկունյաց – որոշիչ

Կակաչներով – միջոցի խնդիր

Լեռների՝ կակաչներով ծածկված – հետադաս որոշիչ

  • Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։

Ցոլակը – ենթակա

Ձին էր – բաղադրյալ ստորոգյալ

Նրանց – հատկացուցիչ

Ձին էր՝ կապտավուն մորթով – հետադաս որոշիչ

  • Երբ կանգնեց՝ փեշեը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։

Կանգնեց – ստորոգյալ

Աչքն ընկավ – ստորոգյալ

Ժայռին – հանգման խնդիր

Փեշերը – ուղիղ խնդիր

Երբ – ժամանակի պարագա

Թափ տալու – նպատակի պարագա

  • Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։

Աղջիկը – ենթակա

Ասում էր – ստորոգյալ

Փոքրիկ – որոշիչ

Ձայնով – միջոցի խնդիր

Զիլ – որոշիչ

Մանկան – հատկացուցիչ

Համարձակ – ձևի պարագա

Ինչ-որ – որոշիչ

Բան – ուղիղ խնդիր

  • Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

Ձիավորը – ենթակա

Չէր որոնում – ստորոգյալ

Կաքավաբերդի գլխին – տեղի պարագա

Երկրորդ – որոշիչ

Հնություններ – ուղիղ խնդիր

Թաղիքե – որոշիչ

Գլխարկով – որոշիչ

Рубрика: Քիմիա 9

Ածխաջրեր

Ածխաջրերն օրգանական միացություններ են, որոնք կենդանի օրգանիզմների բջիջների և հյուսվածքների անհրաժեշտ բաղադրիչներն են կազմում: Նրանք ընդգրկված են օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող բարդ մոլեկուլների կազմի մեջ, իրականացնում են պահեստային սննդարար նյութերի դերը և մասնակցում նյութափոխանակության գործընթացներին:Ածխաջրերը լինում են պարզ և բարդ, դյուրամարս և դժվարամարս: Պարզ ածխաջրերը մասնակցում են օրգանիզմում իրականացվող գործընթացներին: Պարզ ածխաջրերից են գլյուկոզան, ֆրուկտոզան և գալակտոզան: Բարդ ածխաջերերը մասնատվում են պարզ ածխաջրերի և նոր միայն մարսվում: Բարդ ածխաջրերը բաժանվում են երկու տեսակի. դիսախարիդներ՝  սախարոզը, մալտոզը, լակտոզը և պոլիսախարիդներ՝ օսլա, գլիկոգեն, պեկտին և ցելյուլոզա:

Գլյուկոզա

Ածխաջրերից ամենաճանաչվածը գլյուկոզան է: Այն մեծ դեր է խաղում նյութափոխանակության գործընթացում: Գլյուկոզան ապահավում է օրգանիզմը էներգիայով:

Արյան մեջ գլյուկոզայի պակասը հանգեցնում է հետևյալ հետևանքների՝

  1. Հոգնածություն
  2. Գրգռվածություն
  3. Սրտխառնոց
  4. Աշխատելու անկարողություն
  5. Գիտակցության կորուստ:

Գլյուկոզայով հարուստ են խաղողը, գիլասը, ազնվամորին, ելակը, ձմերուկը և այլ քաղցր մրգեր: Գլյուկոզա պարունակում են նաև բանջարեղենները:

Ֆրուկտոզա

Ի տարբերութուն գլյուկոզայի՝ ֆրուկտոզան ինսուլին հորմոնի կարիքը չունի, որպեսզի արյունից թափանցի օրգանիզմի բջիջներ: Լյարդում ֆրուկտոզայի մի մասը վերածվում է գլյուկոզայի:

Ֆրուկտոզ պարունակում են խաղողը, խնձորը, բալը, գիլասը, տանձը, սեխը, ձմերուկը, մորին և հաղարջը: Ֆրուկտոզան քիչ քանակությամբ պարունակվում է նաև բանջարեղենների մեջ: Հիշեցնենք, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակում է մեղրը:

Գալակտոզա և լակտոզա

Պարզ ածխաջուր գալակտոզան իր բնական ձևով չի հանդիպում մթերքների մեջ: Սակայն միանալով գլյուկոզային այն ձևավորում է դիսախարիդ՝ լակտոզան, որն էլ կաթնամթերքի ձևով՝ կաթ, թթվասեր, պանիր, յոգուրտ, մածուն, ներթափանցում է մեր օրգանիզմ: Ստամոքսաղիքային տրակտում լակտոզան մասնատվում է գլյուկոզայի և գալակտոզայի: Գալակտոզան ներթափանցելով արյան մեջ լյարդում վերածվում է գլյուկոզայի:

Սախարոզ

Սախարոզը դիսախարիդ է, որը ներառում է գլյուկոզա և ֆրույտոզա: Շաքարի 99.5%ը բաղկացած է սախարոզից: Ստամոքսաղիքային տրակտում շաքարը արագ մասնատվում է գլյուկոզայի և ֆրույտոզայի, որոնք անմիջապես ներթափանցում են արյան մեջ: Տարածված կարծիք կա, որ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներում պարունակվում են դատարկ կալորիաներ: Բանն այն է, որ օգտագործելով չափազանց քաղցր սնունդ, մենք ստանում են մեծ էներգիա, որի ավելացած մասը ձևավորում է ճարպեր և մենք այդ սնունդից չենք ստանում այնպիսի անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք կարևոր են օրգանիզմի համար:

Սախարոզը պարունակվում է դդմի, դեձղի, մանդարինի և բազուկի մեջ: Սախարոզի աղբյուր են հանդիսանում նաև մուրաբան, թխվածքները, կոնֆետները, պաղպաղակը, հյութերը և այն ամենը, ինչը պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

Օսլա

Օսլան օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի: Օսլա պարունակող հիմնական մթերքներից են շիլաները, թխվածքները, կարտոֆիլը: Շիլաներից քիչ օսլա է պարունակում վարսակի շիլան, իսկ մեծ քանակությամբ օսլա պարունակում է հնդկաձավարը և բրինձը: Օսլա պարունակում են նաև լոբազգիները՝ ոլոռը, լոբին և ոսպը, իսկ ահա սոյայի մեջ շատ քիչ քանակությամբ օսլա է նկատվում:

Գլիկոգեն

Գլիկոգենը կենդանական ծագման ածխաջուր է և ոչ մեծ քանակությամբ առկա է լյարդի և մսի մեջ:

Ցելյուլոզա և պեկտին

Այս ածխաջրերը բարդ կառուցվածք ունեն և չեն մարսվում օրգանիզմի կողմից: Կար ժամանակ, երբ դրանք ավելորդ էին համարվում սննդակարգում ներառելու համար, սակայն պարզվում է, որ նրանք կարևոր դեր են ունեն մարսողության գործընթացի խթանման համար, օրգանիզմից դուրս են հանում տոքսինները և շլակները, նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների առաջացմանը:

Ցելյուլոզա և պեկտիններ պարունակվում են բանջարեղենի, մրգերի մեջ:

Միրգը խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան, քանի որ այն պարունակում է ածխաջրեր և էներգիայի ավելցուկը նպաստում է ճարպերի առաջացմանը: Երեկոյան ուտելիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և չպարունակից օսլա:

Ածխաջրերը կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի համար և չի կարելի նրանցից հրաժարվել: Սակայն դյուրամարս ածխաջրերի չարաշահումը կարող է վնասել առողջությունը: Արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը նպաստում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը և դա էլ հանգեցնում է ճարպերի առաջացմանը: Դիոտոլոգները խորհուրդ են տալիս պարզ ածխաջրերը փոխարինել բարդ ածխաջրերով, որոնք աստիճանաբար են մասնատվում և արյունը ապահովում գլյուկոզայով:

Рубрика: Պատմություն 9

Առաջադրանք․

1.Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։

Մ․թ․ա 91-86թթ․ Թիկունքը հյուսիսից ապահովելու համար Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի։ Մ․թ․ա 87-85թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում վերադարձրել է <<Յոթանասուն հովիտները>> գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։

2.Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին։

Արգիշտի Ա-ն Վանի թագավորության արքա մոտ մ․թ․ա 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիներից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ հայքի թագավորությունը հասնում էր իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Հայոց երկու մեծ տիրակալների նպատակն ընդլայնել տարածքները, զարգացնել և հզորացնել երկիրը։ Երկուսն էլ հայանպաստ գործողություններ են ծավալել։

3.Նկարագրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները։

Ք․ա․95-70թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծով և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։

Рубрика: Անգլերեն լեզու 9

aplogise-ներողություն խնդրել

boyfriend -ընկեր

close-փակել

confident-վստահ

cool-թույն

couple-զույգ

decorote-զարդարել

flat-բնակարան

generous-առատաձեռն

girlfrend-ընկերուհի

guest-հյուր

independent-անկախ

introduce-ներդաշնակություն

loviry-սիրող

loycl-հավատարիմ

mood-տրամադրություն

neighborhood-թաղամաս

ordinary-սովորական

privave-մասնավոր

recognize-ճանաչել

relation-բարեկամ

rent-վարձել

respect-հարգել

Рубрика: Պատմություն 9

Թեմա 5․ Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն։ Տիգրան 2րդ Մեծ։

ա/Տիգրան 2-րդի գահակալումը։ Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը։

Տիգրան 2-րդի գահակալումը տեղի է ունեցել մ. թ. ա. 95 թ-ին Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը տեղի է ունեցել մ. թ. ա. 87–85 թթ-ին, երբ Տիգրան 2-րդը հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն:

բ/Տիգրան Մեծի տերության ստեղծումը։

Տիգրան Մեծի տերության ստեղծումը սկիզբ է առել իր գահակալության ժամանակաշրջանից ի վեր։ Բազմաթիվ հաղթանակներից հետո, նա ընդլայնեց հայկական տարածքները, որի շնորհիվ Հայաստանը դարձավ ծովից ծով։

Թեմա 6․ Տիգրան Մեծի տերությունը։

ա/Հայկական աշխարհակալության սահմանները։

Ք․ա․95-70թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծով և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։

բ/Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներ, ճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

Բացի Աղձնյաց աշխարհում գտնվող հայոց վսեմաշուք քաղաքամայր-ոստանից, Տիգրան Արտաշեսյանը իր անունով քաղաքներ հիմնադրում է նաև Մեծ Հայքի մյուս նահանգներում։ Մասնավորապես մեզ հայտնի են <<Տիգրանակերտ>> անունը կրող քաղաքներ Հյուսիսային Միջագետքում (Հայոց Միջագետք)՝ Թել-Արմանի հնավայրի տեղում, Ասորիքի հյուսիսում՝ Զևգմայի մոտ, Ուտիքում (Գարդմանում) և Արցախում։ Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։

Եվս երկու քաղաք Տիգրան Բ-ն հիմնադրել է Մարաստանում և Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածքում)՝ այն կոչելով <<Տիգրանավան>>։ Նորաստեղծ քաղաքները և Հայքի մյուս քաղաքները բնակեցնելու համար հայոց գահակալը բռնագաղթեցնում է նվաճված տարածքների բնակչության մի մասին․ միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300, իսկ Կիլիկիայի միջերկրածովյան 12 քաղաքներից՝ 100 հազար մարդ։

գ/Տիգրան Մեծը ժամանակակիցների գնահատմամբ։

Նա Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկն էր։ Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Որոնցից են՝ Մովսես Խորենացին (հայ պատմիչ), Վելլեոս Պատերկուլոսը (հռոմեացի պատմագիր), Ռընե Գրուսեն (ֆրանսիացի արևելագետ) և այլն։

Рубрика: Հայոց Լեզու 9

Բայի լրացումի խնդիրները

Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)

  • Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով
  • Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով
  • Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով
  • Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից (անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝ միջոցի խնդիր

Առաջադրանք

  1. Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
  • Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը։
  • Իսկ ինքը դեռ ինչե՜ր գիտի…
  • Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։
  • Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։
  • Այդ արարքի համար երկուսին էլ հեռացրին համալսարանից։

2. Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։

  • Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերինհանգման անղղակի խնդիր։
  • Ձորը լցվում է կաթնագույն ամպերով-ներգործող անուղղակի խնդիր։
  • Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց-անջատման անուղղակի խնդիր։
  • Նրանք հրացանների կրակոցների աղմուկով-միջոցի անուղղակի խնդիր քշում էին արտերի վրայից թռչուններին-ուղիղ խնդիր։
  • Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին-վերաբերության անուղղակի խնդիր։
  • . Կարդա տեքստը, գտիր
  • ստորոգյալները և որոշիր տեսակները.
  • գոյականի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)
  • բայի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)։
  • Բերնար Վերբեր
  • «Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից
  • 1950 թվականին Մերլին Դրեշերի ու Մերրիք Ֆլուդի հայտնագործությունը բանտարկյալի երկընտրանքն էր։ Ահա՝ դրա էությունը. երկու հոգի ձերբակալվում ու  մենախուց են տարվում բանկ մուտք գործելիս։ Ոստիկանը, որպեսզի ստիպի նրանց խոստովանել բանկը թալանելու մտադրությունը, հետևյալ առաջարկն է անում. եթե լռեն, ամեն մեկը երկու տարվա բանտարկության կդատապարտվի։ Եթե մեկը մեղադրի մյուսին, իսկ սա այդպես էլ չխոսի,  մատնողը կազատվի, իսկ լռողը կդատապարտվի հինգ տարվա ազատազրկման։ Եթե երկուսն էլ իրար մեղադրեն, երկուսն էլ կնստեն չորս տարի։ Ընդ որում, մեղադրվողները գիտեն, որ նման առաջարկ արվել է իրենց երկուսին էլ։
  • Ի՞նչ է կատարվում դրանից հետո։ Երկու ձերբակալվածները մտածում են. «Վստահ եմ, որ մյուսը կծակվի։ Նա ինձ կմեղադրի, ինձ հինգ տարի կտան, իսկ իրեն կազատեն։ Ու դա արդեն չափազանց անարդար կլինի»։ Հետո երկուսի խելքին էլ փչում է. «Եթե ես մատնեմ, ինձ կազատեն։ Ինչո՞ւ երկուսս էլ տանջվենք, եթե մեզնից մեկը կարող է խուսափել պատժից»։ Կարճ ասած՝ այսպիսի իրադրության մեջ մեծ մասամբ փորձարկվողները մատնում են իրար։ Քանի որ երկրորդ գործակիցը մտածում է ճիշտ այնպես, ինչպես առաջինը, երկուսն էլ չորս տարի ազատազրկման են դատապարտվում։
  • Բայց եթե երկուսն էլ լռեին, ընդամենը երկու տարով բանտ կընկնեին։
  • Մի ավելի տարօրինակ օրինաչափություն. եթե նույնիսկ կասկածյալները փորձի ընթացքում կարողանում են հանգիստ շփվել իրար հետ, արդյունքը մնում է նույնը։ Երկու մարդ, նույնիսկ միասին վարքի ռազմավարություն մշակած լինելով, վերջում դավաճանում են։ Խնդիրն այն է, որ մարդիկ ընդունակ չեն իրար միանգամայն վստահելու։
Рубрика: Ռուսաց լեզու 9

Шедевр

Обычно под этим понятием подразумевается какое-то выдающиеся произведение искусства: литературное произведение, картина, фильм или постановка в театре. Действительно, таких предметов очень много. В каждой стране есть свои выдающиеся авторы.Например, творчество Александра Пушкина можно назвать литературным шедевром. В своих стихотворениях, поэмах, романах автор изображал чувства человека во всех их проявлениях. Многие его герои становились образцами поведения для читателей нескольких поколений.

Рубрика: Ֆիզիկա 9

Ուսումնական նախագիծ` «Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»

Մագնիսական դաշտը տարածությունն է, որի միջոցով կյանք է գոյանում Երկրի վրա: Ո՞րն է ավելի կարևոր մթնոլորտը կամ մագնիսական դաշտը: Ոչ ոք նման հարցի մասին չի մտածել։ Բայց պատկերացրեք, քանի որ եթե Երկրի շուրջ մագնիսական դաշտ չլիներ, մենք բոլորս կվառվեինք ճառագայթման ճառագայթներից: Բայց առանց մթնոլորտի էլ չէինք դիմանա։ Սրանք մեր գոյության երկու բաղադրիչներն են։ Մեր կյանքի երկու հատվածների կարևորության փաստը մնում է անվիճելի։ Դրանք համարժեք են մեր կյանքին մոլորակի վրա: Տեսականորեն ես նախկինում ուսումնասիրել եմ այս հարցը։ Իսկ անցյալ տարի նա ներկայացրել է իր աշխատանքները վաղ փուլում։