Рубрика: Բակունցի օրեր, Գրականություն 10

Սպիտակ ձին

Ակսել Բակունցի “Սպիտակ ձին” պատմվածքում ներկայացվում է մարդ-կենդանի հարաբերոթյունը։ Պատմվածքի հերոսը՝ Սիմոնը ուներ մի ձի՝ Ցոլակ անունով։ Ցոլակին ընտանիքի բոլոր անդամները շատ սիրում էին, ամենից շատ սիրում էր Շարմաղ բիբին։ Շարմաղը Սիմոնի մայրն էր, նրա դերը պատմվածքում մեծ չէ, բայց նրա և ձիու կապը ներկայացված է պատմվածքում։ Պատերազմի պատճառով իրենց գյուղի բնակիչներին հրամայեցին բոլոր ձիերի հետ ներկայանալ թագավորի մոտ, որպեսզի թագավորն ընտրի արժանի ձիեր, պատերազմում կռվելու համար։ Բնականաբար գյուղացիներից ոչ ոք չէր ցանկանում իր ձիուն կորցնել պատերազմում։ Երբ լուրը հասավ Սիմոնին, նա շատ անհանգստացավ, նա տարբերակ էր փնտրում Ցոլակին իրեն պահելու համար։ Սակայն նման տարբերակ չկար։ Միայն մերժվում էին այն ձիերը, որոնք ուժեղ չէին, չէին համապատասխանում պատերազմում կռվելու համար։ Սիմոնը թագավորի մոտ գնալուց համեմատում էր Ցոլակին մյուս գյուղացիների ձիերի հետ։ Ուզում էր հասկանալ, արդյո՞ք թագավորը կընտրի Ցոլակին այդ ձիերի միջից։ Ձիերին ընտրելու ժամանկակ Սիմոնը առանձնանում է ամբոխից, հեռու է տանում Ցոլակին, և քարով վնասում է ձիու մեջքը։ Ձին տանջվում է։ Սիմոնն այս քայլով ցանկանում էր այնպես անել, որպեսզի Ցոլակը վատ վիճակում գտնվի, և չտանեն պատերազմ։ Սակայն միևնույնն է Ցոլակին խլեցին և տարան։ Սիմոնը կորցրել իր ձիուն, վերադարձի ճանապարհին հիշում էր Ցոլակին, և ինչպես վնասեց Ցոլակին։ Կարծում եմ Սիմոնը պետք է ավելի լավ տարբերակ գտներ ձիուն փրկելու։ Արդյունքում նա ոչ միայն կորցրեց իր ձիուն, այլ նաև դաժանաբար քարով վնասեց իր ձիու մաշկը։

Рубрика: Բակունցի օրեր

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ»

Այս պատմվածքը հիմնականում մարդկային արժեքների մասին էր։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։Առաջին ձիավորը հնագետ էր։ Նրան միայն դարերի պատմությունն էր հետաքրքրում։ Նա միայն հիանում էր հող ու քարերով՝ անտեսելով մանուշակները։Երկրորդը ՝ բնագետն էր, ում մասին Բակունցն իմ կարծիքով ամենաքիչը խոսեց։ Բնագետը հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։Երրորդ ձիավորը չափազանց պարզ արժեքներ ուներ։ Նա միայն հետաքրքրված էր սննդով։ Աչքի առաջն էին գալիս թարմ լավաշները, պանիր ու մածուն։Հնագետը հետաքրքրված էր պատմությամբ և այն ամենով ինչը կարդացել էր գրքերում։ Նրա նման մտածելակերպ ուներ նաև գյուղացին։ Հնագետն ու գյուղացին հետաքրքրված էին ինչոր գանձով, որի մասին նրանք կարդացել էին գրքում։