Рубрика: Գրականություն 10, Կոմիտասի օրեր

Անմար սեր վերլուծություն

Այս բանաստեղծությունը սիրողի մասին է ասում է, որ քեզ չսիրես ավելիա գնաս դժողքում կորչես ու կրակով հոգիտ վառես սիրես քեզի նման է սիրես գնաս դրախտ ու վարդերով քնես

Рубрика: Գրականություն 10, Կոմիտասի օրեր

<>

Պատմությունը Կումիտասի մասին էր։Կոմիտասը հիվանդ էր նրա ձախ ազդրը ծնկից ներքև ու գարշապարից մինչև մատների ծայրը վիրակապված էր։ Կոմիտասը լուռ էր քանի որ նա չէր ուզում ոչ մեկի հետ խոսալ։Նա շատ դժվար էր վերականգվում և անընդհատ ջերմում էր։Բժիշկը ասում է, որ նրա բոլոր բարեկամները այցելում էին,խոստումներ տալիս ու չեն կատարում։Կոմիտասին այցելեց նաև Սեղբոս Ակնունին: Նա համարյա 42 տարեկան էր, բայց Կոմիտասը նրան դեռ «տղաս»-ով էր դիմում: Կոմիտասը Սեղբոսի հետ խոսում էր հայկական բարբառով, սակայն հետո հասկացավ, որ նա հայերեն չէր հասկանում: Նա մանկուց մայրենի լեզվի փոխարեն թուրքերեն էր սովորել: Կոմիտասը աղերսեց Սեղբոսին, որ նրան այնտեղ չթողնի, այլ տանի իրենց դրախտավայր: Իսկ նա խոստացավ, որ կտանի: Հենց, որ Կոմիտասը քնեց, Սեղբոսը գնաց բժշկի մոտ, որպեսզի վարդապետի առողջական վիճակը պարզի: Բժիշկն ասաց, որ Կոմիտասը հայերի համար սրբություն է, բոլորը նրան պաշտում են, բայց մոռանում են, որ նա նաև հիվանդ մարդ է, ում բուժելը իրենց բոլորի առաջնային պարտականությունը պիտի լիներ։ Ասաց, որ հիմա ուշ է նման խոսակցությունը շարունակելու համար, բայց, որպեսզի համոզվեն, որ չի չափազանցնում, ուզում է իր հետ պատահած վերջին մանրուքը նրանց ուշադրությանը արժանացնել։ Բժիշկը ցույց տվեց Կոմիտասի ոտքի գիպսը, ու խնդրեց, որպեսզի գնեն նոր գուլպաներ և հողաթափեր: Ակնունին գնաց, որպեսզի գնի հողաթափերը, բայց երբ վերադարձավ, պարզվեց, որ Կոմիտասը մահացել է: Այդպես էլ Կոմիտասը չտեղափոխվեց իր դրախտավայր, նրա երազանքը հարազատներից ոչ ոք չիրականացրեց, քանի որ մտածում էին, որ նրան բուժում է պետք: Բայց երբ Վարդապետը մահացավ, իր հարազատները ճիշտ համարեցին նրա դեմքը հավերժացնել գիպսով՝ վերականգնելով սերունդների համար:

Рубрика: Գրականություն 10, Կոմիտասի օրեր

Կոմիտասի մասին

Կոմիտաս(Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)ծնվել է 16 սեմպտեմբերին 1869 թվականին Քյութահիա քաղաքում։Ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի գողթըն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից  էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթոհիյա  հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին ։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ[18]։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ։

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին XIX դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[22].

1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները։

Рубрика: Կոմիտասի օրեր

Աշուն օր Կոմիտաս

Այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ։ Սա Կոմիտասի ամենահայտնի ոճն է, երբ նա խոսում է բնության մասին։ Զարմանալի է ինչպես է նա կարողանում բնութագրել բնությունը այդքան պարզ բայց հիանալի ձևով։ Կոմիտասի հանգավորումը շատ խառն է, մեկ մեկ նա հանգավորում է առաջին և երրորդ տողերը իրար հետ, մեկ մեկ էլ հանգավորում է իրար հաջորդող տողերը։ Զարմանալի է ինչպես է կարողանում այս ամենը խառնել իրար բայց ստանալ հեշտ կարդացվող և պարզ բանաստեղծություն

Рубрика: Կոմիտասի օրեր

Կոմիտասվարդապետի թանգարան-ինստիտուտը

Ֆիլմում ցուցադրվում էր հայ Վարդապետի անվան նորաբաց թանգարան-ինստիտուտը։ Այս թանգարանը մեր ժամանակների ամենանոր և գեղեցիկ ճարտարապետություն ունեցող թանգարաններից է։ Թանգարանը իր դռները բացել է 2015 թվականի Հուլիս ամսին։ Ֆիլմում ցուցադրված էր թանգարանի համակարգչային տարբերակը։ Սկզբում ցուցադրվեց թանգարանի առտաքինը, ինձ այն բավականին դուր եկավ։ Հեթաքրքիր ճառտարապետական ոճ ունի այն։ Ֆիլմի երկրորդ կեսում ցուցադրված էր թանգարանի ներքին մասը, պատկերելով Կոմիտասի բազմաթիվ նկարներ։ Տեսանյութի ընթացքում լսվում էր Կոմիտասի ստեղծագործությունները։ Ընդհանուր տեսանյութը շատ հաջողված էր, այն բավականին տեղակատվական էր, հաճելի երանգներով և կարողացավ իրագործել իր նպատակները։