Рубрика: Հասարակագիտություն
  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով: Իմ կարծով մարդիկ որոշ բաներով նման են, որոշ բաներով՝ տարբեր։ Հավասարությունը մարդկանց համար շատ կարևոր է։ Սակայն ամեն ինչում լիակատար հավասարություն լինել չի կարող, որովհետև մարդիկ տարբեր են իրենց կարողություններով, աշխատասիրությամբ, ձգտումներով։ Կան այնպիսի ոլորտներ, որտեղ մարդիկ հավասար պետք է լինեն։ Բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, նյութական վիճակից, պետք է լինեն իրավահավասար։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով: Իրավահավասարություն ասելով հասկանում եմ քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ։
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն։ Բոլոր մարդկանց, բացի նույն քաղաքական և քաղաքացիական իրավունքներ ունենալուց, պետք է ունենան սոցիալական բարեկեցություն ստանալու այս հնարավորությունները, և այս իմաստով, կրթության, առողջության և աշխատանքի նույն իրավունքը և նույն հնարավորությունները։ Հասարակության բոլոր անդամներն իրավունք ունեն օգտվել նույն հնարավորություններից։
  • Բերեք օրինակներ: Օրինակ- տնտեսական (խտրական տարբերակում հարուստի և աղքատի միջև), Ցեղային (խտրականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ)։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Արժեքը կարևորություն է, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։

Մարդը, ում իրավունքներն ու ազատությունը համարվում է նրա բարձրագույն արժեքները։

Այն օգտագործվում է մի քանի իմաստով.

  • Արժեք, որպես առարկայի կամ երևույթի բնորոշիչ հատկություն, որի օգնությամբ հասկացվում է նրա նշանակությունը։ Գոյություն ունեն «նյութական արժեքներ» և «հոգևոր արժեքներ»։ Հայտնի է նաև «մնայուն արժեքներ» հասկացությունը։
  • Արժեք, փիլիսոփայության մեջ այն մատնանշում է որոշակի օբյեկտների և երևույթների անհատական և սոցիալմշակութային նշանակությունը։
  • Արժեք, տնտեսության մեջ որպես հոմանիշ է օգտագործվում «սպառողական արժեք» հասկացությանը, այսինքն` սպառողի համար առարկայի նշանակությունը և օգտակարությունը։
  • Փիլիսոփայական հասկացություն համարվող «Արժեհամակարգերի» ներքո ենթադրվում են այն արժեքները, որն անհատը գնահատում է իր շրջապատում։ Սերտորեն կապված է մոտիվացիա հասկացության հետ։
Рубрика: Հասարակագիտություն

1. Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ:

Ընտանիքը հասարակության մեջ ունի շատ մեծ նշանակություն։ Ծնողները իրենց երեխաներին դաստեարակում են այնպես, որպեսզի երեխաները իրենց դրսևորեն լավ և ունենան լավ պահվածք հասարակության մեջ։ Ինչպես ասում են երեխաները ընտանիքի հայելին են։

2. Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց:

Ընտանիքի անդամները պետք է միմյանք նպատմամբ ուշադիր լինի, անդամները պիտի վստահեն միմյանք և սիրեն։

3. Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները:

Իմ կարծիքով մեծ ընտանիք ունենալն այդքան էլ լավ չէ, որովհետև այընդհատ պետք է հետևել փոքր երեխային կամ տատիկին։ Կան ընտանիքներ որտեղ շատ երեխա կա։ Անընդհատ կռվում են թափում են բոլոր խաղալիքները և մայրիկը այդ ամեն ինչը պետք է հավաքի։ Իսկ փոքր ընտանիքի դեպքում այդքան դժվարություն չի լինում։

4. Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

Նյութական- գումար, ծախս, ուտելիք։

Հոգևորական- մշակույթը, սերը, ուշադրությունը։