Рубрика: Սահյանական օրեր

Սահյանի կյանքը և գրական գործությունը

Համո Սահյանը Հմայակ Սահակի Գրիգորյանը, ծնվել է 1914 թապրիլի 14-ին ներկայիս Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Հետագայում գրական անունը կազմել է անվան կրճատումով և հայրանվան սկզբնամասով: 1927-ին տեղափոխվել է Բաքու մորեղբոր մոտ: Այնտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։ 1939-41-ին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային ուժերում որպես Կասպիական նավատորմի նավաստի։ Վերադառնալով պատերազմից 1945-51 թթ. աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող: 1951 թ. տեղափոխվել է Երևան: 1951-54 թթ. աշխատել է Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին «Ոզնի» ամսագրում դարձյալ որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հետագա տասնամյակներին գերազանցապես զբաղվել է գրական աշխատանքով: Համո Սահյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Որոտանի եզերքին» վերնագրով լույս է տեսել 1946 թվականին: Ստալինի անձի պաշտամունքի վերջին տարիներին տպագրել է բանաստեղծական երեք անհաջող ժողովածուներ: Հետագայում հրատարակել է «Բարձունքի վրա» (1955)«Նաիրյան դալար բարդի» (1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964) , Քարափների երգը (1968) ժողովածուները: 1972 թ. լույս է տեսել «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար Սահյանն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: 1970-80-ական թթ. տպագրվել են նաև «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները: 1998թ. հետմահու լույս է տեսել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Կատարել է թարգմանություններ Պուշկինից, Եսենինից, Լորկայից և ուրիշներից։ Մահացել է 1993 թ. հուլիսի 17-ին Երևանում։ Աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

Рубрика: Սահյանական օրեր

ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ

Հեղինակը նկարագրում է իր բուռն կյանքը, որի ընթացքոմ ամեն ինչ հասել է ծայրահեղությանը, սակայն մահը չի մոտեցել և կյանքը շարունակվել է։ Վերնագիրը արդեն իսկ խոսուն է, որը իրենից ներկայացնում է ապրել ներկայով, իսկ վերջին տողերում ամփոփվում է միտքը ասեվով, որ հենց հիմա պետք է գործենք, քանի որ հաջորդ վայրկյանը նույնիսկ մեր ձեռքերում չէ։

Рубрика: Սահյանական օրեր

Կգամ բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է իր, նվիրվածությունը ու հավատարմությունը այս մարդուն և ասում, որ ցանկացած իրավիճակում  օգնության կգա, իմ կարծիքով, նա փորձում է ընթերցողին ստիպել հավատալ իրենց հարաբերությունների անկեղծությանը և որ ինքը երբեք մենակ չի լինելու: Այն հատկանշվում է ճակատագրի, սիրելիի մեղքերը փիլիսոփայորեն ընկալելու, մեծ սիրո դատապարտվածության գաղափարներով։