Рубрика: Չարենցի օրեր

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Չարենցը ծնվել է 1897 թ., Մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում, իսկ հայրը ՝ Աբգարը տեղափոխվել է Կարս, Չարենցը առաջին բանաստեղծությունը լույս է տեսել Թիֆլիսի «Պատանի ալմանախ» ֆիլմում, 1913 և 1915 թվականներին Չարենցը գրել է մի քանի բանաստեղծություններ, ինչպիսիք են «Տեսիլքները»: Ժամանակի ” և ” Հրդեհային երկիր ”:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը, ով գրական երեկոներից մեկի ժամանակ հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը:1928-1935թթ. Չարենցը աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է:

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Վերլուծություն։ Չարենցը նկարագրում է անծիր ցավը, թախիծը, տխրությունը իր մոր, ով անգամ չգիտի, արդյոք իր որդին ողջ է, թե ոչ օտար երկրներում, ով անգամ չգիտի, թե ինչով է զբաղված իր որդին։ Մոր պատկերը նկարագրելիս Չարենցը վեր է հիշում իր երիտասարդության պահերը, երբ հոգնած կամ խաբված էի լինում սիրուց, առաջին հերթին մայրիկին էր դիմում։

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Վերլուծություն

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Վերլուծություն։ Չարենցը ոչ միայն մեր դարի ամենամեծհայ ձիրքն էր,այլ նաև ամենահասարակական մարդը,խիզախ քաղաքացին և բանաստեղծության ասպետը,որն ամենանգամ մարտ էր մղում ժողովրդի,մարդու,գեղեցկության ու ճշմարտության համար:Չարենցի տառապանքի մեջ բյուրեղացած երգերը միացել են մարդկության մեծ երթին,ընթանում են դեպի գալիք աշխարհի լուսավոր ափերը:Եվ հավերժ է լինելու կյանքի ու երգի այդ երթը…

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Այս բանաստեղծությունը Չարենցի <<Տաղարան>> բանաստեղծական շարքից է,նվիրել է կնոջը՝Արփենիկին։Սա սիրո,հոգատարության ,ինքնամոռաց նվիրումի մասին է։