Рубрика: Գրականություն ր

<> վերլուծություն

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն ընթերցելով՝ ասես մի ամբողջ պետական համակարգ ես բացահայտում: Այն, ըստ էության նման է առակի՝ իրականության հետ ռեալ զուգահեռներով՝ դաժան ու ցավոտ իրականության: Կավելացնեի, որ աչք բացող գիրք է: Օրուելն իր ոճի և ժանրի մեջ է: Նա հակաուտոպիստական, այլաբանական- երգիծական ոճով գրված իր այս վիպակում կենդանիների կերպարների միջոցով ներկայացնում  է իրականում 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա ընթացքը, որն էլ հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:Օրուելը կենդանիների՝ տվյալ դեպքում ձիերի, այծի, էշի, ոչխարների, հավերի, բադերի,կատվի, ագռավի, խոզերի ու շների կերպարներով ակնհայտ մեզ ցույց է տալիս, թե ինչերի են ընդունակ նրանք ազատ, հաշտ ու համերաշխ, արդար ու ազնիվ կյանքով ու աշխատանքով ապրելու համար: Ի սկզբանե նրանց նպատակը համընդհանուր էր ու մեկն էր՝ ազատվել իրենց ագարակատիրոջ՝ դաժան միստր Ջոնսի ճնշող ենթակայությունից: Նրանց մեջ մարտական ոգին բարձրացրեց ու ապստամբության պատրաստեց մի ծեր խոզ, որին գնդապետ էին անվանում(բոլորս էլ գիտենք, որ միշտ էլ տարբեր ժամանակաշրջաններում ու պետություններում եղել են հեղափոխության հրահրող ու ապստամբող առաջնորդներ)ЖՄի օր նա հավաքում է բոլորին ու իր երազը պատմելով ոգեշնչում կենդանիներին երազում լսած երգի բառերով ու կոչ է անում պայքարել իրենց ազատության ու իրավունքների համար: Սակայն երեք օր անց ծերուկը մահանում է: Բայց կենդանիներին այլևս կանգնեցնել չէր լինի: Նույնիսկ առանց առաջնորդ՝ նրանք ապստամբում և հեղափոխություն են գլուխ բերում: Ազատություն, ինքնիշխանություն: Սա՞ էր արդյոք կենդանիների ուզածը՝ Անասնաֆերմա՞ն: Վեպում պատկերված է այն կենդանիների կարգավիճակի էվոլյուցիան, ովքեր ագարակից վռնդում են իրենց նախկին տիրոջը՝  դաժան պարոն Ջոնսին  և դառնում ինքնիշխան:

Читать далее «<> վերլուծություն»

Рубрика: Գրականություն ր

<> Վերլուծություն

Այն մի ճայի կյանքի պատմություն է, որը նկարագրում է իր կյանքն ու ու հաջողությունները: Մի թռչուն, ով իր կյանքում թռչելու ունակությունը չի դիտարկում որպես ուտելիք հայթայթելու միջոց, այլ որպես բարձր արժեք, որպես արվեստ և որպես ապրելու ու կյանքիիմաստ: Իր թռչելու հնարավորություններում և անսահման ազատության փնտրտուքների մեջնա գտնում է իր նման ևս մի երամի, որտեղ թռչելը նորից դիտարկվում է որպես բարձր արժեքև կատարյալին ձգտելու ուժ ու միջոց: Հետագայում, Ջոնաթան Լիվինգսթոնը նորից ետ էվերադառնում, որպեսզի արդեն սկսնակ թռչողներին սովորեցնի թռչելու արվեստը ևիմաստը, նրանց հասկացնելու, որ թռռչելու ունակությունը հարկավոր չէ օգտագործել միայնուտելիք հայթայթելու համար, այլ այն օգտագործել որպես կատարյալին հասնելու ևկատարելագործվելու միջոց:

Рубрика: Գրականություն ր

Վիլրամ Սարոյան<< Իմ սիրտը լեռներում է>> վերլուծություն

Այս պատմվածքում պատմվում էր մի աղքատ ընտանիքի մասին, և մի օր նրա տան առաջ է գալիս մի ծերունի և ջուր խնդրում, ջուր ըմպելուց հետո հայրը որդուն ասում է, որ գնա խանութից պարտքով հաց և պանիր վերցնի, ճիշտ է երեխան հասկանում է, որ այնքան է պարտքով բան ուզել այդ խանութից, որ էլ չի տա այդ մարդը բայց նա միևնույն է գնում է։ Նա գնում է երկար նրա հետ խոսում է վերջում այդ ուտելիքները վերցնում և հետ է վերադառնում։ Հետո այդպես շարունակվումէ տարբեր բաներ է լինում։ Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, իմ կարծիքով երեխայի հայրը շատ շահամոլ էր, որովհետև երբ ծերուկը սկսեց նվագել և բոլորը ուտելիքներ թողեցին նոր նրա հայրը թողեց, որ այդ ծերուկը մի քանի օր մնա այդ տանը։

Рубрика: Գրականություն ր

Հաճի աղայի կերպարը պատմվածքում

Պատմվածքի գլխավոր հերոսը Հաճի աղան էր: Հաճի աղայի կերպարը ժլատ և հպարտ մարդու կերպար էր: Հաճին ժլատ էր իր իրերի նկատմամբ: Նյութականը շատ բարձր էր գնահատում: Չհավանեցի գլխավոր կերպարը, քանի որ նա իր քրոջը փոխանակեց նյութական իրերի հետ, թողնելով քրոջը թուրքերի մոտ: Հեղինակի ասելիքը այն է, որ այս կյանքում ոչ մի ավելորդ մարդ չկա, իսկ եթե նրանք այդպես են կարծում և երբ հետո հասկանում են իրենց սխալը արդեն շատ ուշ է լինում:

Рубрика: Գրականություն ր

!.Կարդացե՛ք հակադրությունները։ Ի՞նչ են դրանք տալիս ստեղծագործությանը։ Հակադրությունները ստեղծագործությանը տալիս են իմաստ, ձև, հետաքրքրություն, մտքեր, առերեսում և այլն։ 2. Հիմնավորե՛ք ստեղծագործության վերնագիրը։ Ինչո՞վ է այն կապվում գաղափարի հետ։ <<Աշխարհն ու բանաստեղծը>> վերնագիրի մասին կարող եմ ասել, որ աշխարհն ստեղծագործության մեջ օձն է, որովհետև նա ամեն մի ծակուծուկ գիտի, իսկ բանաստեղծը կարմրակատարն է, ով ազատ ճախրում է երկնքում ու ստեղծագործում։

Рубрика: Գրականություն ր

Լևոնի կերպարը պատմվածքում

Պատմվածքում մեծ դեր էր խաղում Լևոնի կերպարը, ով շատ երիտասրդ էր`գունատ,նիհար, նուրբ դիմագծերով: Նա աշխատում էր թատրոնում: Լևոնի մայրը մտածում էր, որ իր տղան գնում է հոր ճանապարհով, որովհետը իր հայրը նույնպես աշխատել էր թատրոնում և սիրահարվել դերասանուհիներից մեկին: Սակայն նրան աշխատանքից հեռացրել էին, և նա դառձել էր հարբեցող որի պատճառով անբուժելի հիվանդություն է ստացել և մահացել: Լևոնը ամբողջովին նվիրվել էր թատրոնին շատ էր սիրում թատրոնը: Հարևանները նրան անվանել էին «Արտիստ«, քանի որ աշխատում էր թատրոնում, իսկապես նրան շատ էր համապատասխանում այդ անունը

Рубрика: Գրականություն ր

Արտիստը։ Ալ․ Շիրվանզադե

Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Չգիտես ինչ է անում նա: Հոր նման տանջում է ինձ: Պարոն,— դարձավ ինձ,— այդ փչացածն իմ միակ տղան է, հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունեմ: Աստված սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում…
—Եթե օրինավոր որդի լիներ,— շարունակեց հիվանդը,— ձեզ նման պատվավոր հյուրերին այս խոզաբնում կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունենք: Անամո՛թ, ինչ ես ցցվել փայտի պես: Չե՞ս տեսնում հյուրերիս:

Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

արտիստ – գեղարվեստական ստեղծագործությունների կատարող (դերասան, երգիչ, երաժիշտ և այն)
վալս – եվրոպական եռատակտ պար, որ պարում են զույգերով
սինյոր – պարոն
սինյորա – տիկին
սինյորինա – օրիորդ
բոն—ջուրնո – Բարև Ձեզ
բարիտոն – տղամարդու ձայն՝ բասի և տենորի միջինը
աֆիշա – հայտարարություն
ջենտլմեն – բարեկիրթ, գեղեցիկ ու անթերի շարժուձևեր ունեցող մարդ
գիմնազիաստ – գիմնազիայի՝ հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատության աշակերտ

  • Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Լևոնին արտիստ էին ասում, քանի որ նա ձկտում էր դառնալ արտիստ: Մոտիկ մարդկանց աչքերում նա իսկապես արտիստ էր կամ ուներ դրան հասնելու բոլոր հնարավորությունները:

Արտիստ ասելով ես հասկանում եմ գեղարվեստական ստեղծագործությունների կատարող ու բեմի վրա ելույթ ունեցով (դերասան, երգիչ, երաժիշտ կամ այլ): Ինձ համար արտիստը այն մարդն է, ով ունի բեմում ելույթ ունենլու տաղանդ:

  • Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը համառ,բարի,հպարտ,խորը միտք ունեցող տղա էր:

  • Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
  • Նրա հոգևիճակը միշտ անկայուն է եղել:Պատմվածքի առաջին մասում նա իր մոր և թատրոն գնալու համար էր մտքերող խառը,իսկ 2-րդ հատվածոըմ Լուիզայի:
  • Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 
  • «Ես և նա» պատմվածքի «Ես» հատվածի հերոսը նման է «Արտիստ» պատմվածքի միջի Լևոնին: Երկու հերոսներն էլ սիրահարված են լինում, բայց իրենց սերը փոխադարձ չի լինում: Երկու պատմվածքում էլ աղջիկները ամուսնանում են ու հեռանում: Երկու պատանիներն էլ տանջվում ու տխրում են դրա համար: Բայց դրանցից մեկը՝ «Ես և նա» պատմվածքի հերոսը, շարունակում է իրեն տանջել՝ թողնում ուսումը, տրվում հարբեցողությանը, ձեռք բերում վատ շրջապատ: Իսկ Լևոնը միանգամից ամեն ինչ ավարտում է, իրեն չի տանջում, միանգամից խորտակվում է, որ չզգա այն ճնշումը, որը զգում էր ամեն կողմից:
  • Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և

 բացատրի՛ր:

Նա տաքարյուն է․․․ – Նա շուտ հուզվող է․․

Рубрика: Գրականություն ր

<>

Երկար ժամանակ վիճելուց հետո, Չարենցը անցավ անձնական վիրավորանքի, և ախոյանը սկսեց նրան սպառնալ դատարանով: Իսկ Չարենցը սկսեց պաշտպանվել, ասելով.

“—         Մի վախեցնի: դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի: Այո՜, նա էլ կգա վկայություն տալու: Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ…”

Վեճից հետո Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն արդեն չկար: Նա շտապ հեռացավ՝ նրանց մենակ թողնելով:

Իմ կարծիքով Չարենցը ճիշտ չէր, նա շատ էր ինքնավստահ, և չափից ավել էր խառնվում կնոջ անձնական գործերին: Կինն լավն էր ուզում իր աղջկա համար, և նա մեղավոր չէր, որ մնացած երեխաները չունեին այդ զգեստից:

Պատմության հեղինակը պատմում է, որ մի անգամ հեղինակը և Չարենցը գնում էին դեպի Գրողների տուն, և ճանապարհին Չարենցը սկսեց մի կնոջ հետ վիճել: Չարենցը կնոջը մեղադրում էր, քանի-որ նա Մոսկվայից բերել է մի շատ գեղեցիկ դահուկավորների զգեստ՝ իր աղջկա համար: Այդ զգեստը՝ այն ժամանակ, մի չտեսնված բան էր: Երևանում այդպիսի բան չէիր գտնի: Երբ աղջիկը այդ զգեստով բակ է իջնում, նրան շրջապատում են ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբում երեխաները հիանում են աղջկանով, բայց հետո սկսում են ծաղրել և քաշքշել: Չարենցը մեղադրում էր կնոջը հիմիկավանից մեծամիտ երեխա դաստիարակելու մեջ, ասելով. “Ինչու՞ ես հիմիկվանից գերազանցության հոգեբանություն պատվաստում նրա մեջ: Ուզում ես վերևի՞ց նայի մյուսներին:”

Երկար ժամանակ վիճելուց հետո, Չարենցը անցավ անձնական վիրավորանքի, և ախոյանը սկսեց նրան սպառնալ դատարանով: Իսկ Չարենցը սկսեց պաշտպանվել, ասելով.

“—         Մի վախեցնի: դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի: Այո՜, նա էլ կգա վկայություն տալու: Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ…”

Վեճից հետո Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն արդեն չկար: Նա շտապ հեռացավ՝ նրանց մենակ թողնելով:

Իմ կարծիքով Չարենցը ճիշտ չէր, նա շատ էր ինքնավստահ, և չափից ավել էր խառնվում կնոջ անձնական գործերին: Կինն լավն էր ուզում իր աղջկա համար, և նա մեղավոր չէր, որ մնացած երեխաները չունեին այդ զգեստից:

Рубрика: Գրականություն ր

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը՝ նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը՝ այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի, թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

  • Ստեղծագործության ո՞ր տողերում էր խտացված ստեղծագործության գլխավոր գաղափարը:
    • Գլխավոր գաղափարը այն է, որ եթե աշխարհում մարդիկ ուղղվեն, աշխարհը նույնպես կուղղվի, այլ կերպ ասված՝ կնորոգվի։
  • Դու է´լ շարադրիր մտքերդ հետևյալ թեմայով.
    • Ինչպես վերանորոգել աշխարհը
      • Աշխարհը նման է մի մեծ առանձնատան, որը պետք է վերանորոգել։ Դա անելու համար անհրաժեշտ է ներկել պատերը, գնել նոր կահույք, նորոգել հատակը և այլն։ Ինձ թվում է, որ աշխարհի պատերը մեր շրջապատն են, որոնց անհրաժեշտ է ներկել՝ փոխել գույնը։ Իսկ հատակը մեր հողն է, որը պետք է մշակել և պահպանել։ Դե կահույքն էլ մարդիկ են կարծում եմ, որովհետև նոր տան մեջ անհրաժեշտ է նոր կահույք, իսկ նոր աշխարհին՝ նոր մարդիկ։ Անհրաժեշտ է մարդկանց փոխել դեպի լավը, որ կարողանան վերանորոգել և պահել իրենց տունը։
Рубрика: Գրականություն ր

Մենք այս ամիս կարդացել ենք Վահան Տերյին և Հովհաննես Թումանյանի հոդվածները։ Վահան ՏԵրյանից կարդացել ենք Մթնշխարի անուրջները, Գիշերը և հուշերը, Ոսկե հեքիաթ, Փշե պսակ, Վերադարձ և Երկրի Նաիրի Վահան Տերյանի կենսագրությունի տվյալները։ Հովանես Թումանյանից կարդացել ենք Անկեղծ չենք, Հայի ոգին, Մեծ ցավը, ՄԵիթե դժվար է, Ձևն ու հոգին, Դառնացած ժողովուրդը , Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիները և Մարմարը կամ Հովանես Թումանյանի գաղտնի սերը ։ Նաև կարդացել ենք Շառլ Ազնավուրի Սուրբ ծննդյան անսովար ընթրիքը և ՀԵրման Հեսսեյի դժվար ճանապարհը։