Рубрика: Աշխարագրություն 9

ՀՀ սննդի արդյունաբերությունը

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Հետևյալ ճյուղի նախադրյալներն ու խոչընդոտներն են՝
•Կլիման
•Աշխատուժը
•Գյուղատնտեսությունն

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
Մինչև 1920 թվականը Հայաստանում աշխատել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Արտադրվել են՝ ալկոհոլային խմիչքներ,կաթնամթերք,պահածոներ և այլն:

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
Հետևյալ ճյուղը ունի շատ մեծ դեր ՀՀ-ի համար,քանի որ.

•Քաղաքացիները սնվում են իրենց տեղական պատրաստված սննդով
•Այն կարող է արտահանվել այլ երկրներ և բերել եկամուտ
•Եթե հնկարծ աննդի ներմուծումը դադարեցվի,կամ լինեն դժվար ժամանակներ (կռիվ,համաճարագ և այլն) մենք կունենանք սննունդ և կախված չենք լինի սննդի ներմուծումից:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
Տվյալ ճյուղը մեծ կապ ունի գյուղատնտեսության հետ,քանի որ գյուղատնտեսությունն է տալիս հիմնական ապրանքը հետևյալ ճյուղին: Առանց գյուղատնտեսության հետևյալ ճյուղը չի կարող գոյություն ունենալ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
Կարծում եմ,որ մոտ ապագայում հայկական սնունդը կսկսվի ավելի շատ քանակներով արտահանվել արտերկիր, և այդպես կբերի ավելի շատ եկամուտ:Հայկական սնունդը լավ է նրանով,որ մեծ մասը բնական արտադրանք է ՝ առանց քիմիկատներ և հավելումների, որը կարծում եմ նրան կտա շատ առավելություններ:

Рубрика: Աշխարագրություն 9

Անապատակիսանապատային

Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է,իսկ մառաը տևային, շոգ և չորային: Հաճախակի հանդիպող  բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է:Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերնու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այժը, մուֆլունը և  ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:

Կիսանապատային

Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:

Չոր լեռնատափաստանային

Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:

Սևահողային

Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով:  Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:

Լեռնանտառային

Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:

Մերձալպյան և ալպյան

Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:

Ջյունամերձ

Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր: