Рубрика: Կենսաբանություն 8

Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության  օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով (ինտենսիվություն) և չափվում է դեցիբոլով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վայրկյաում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։ Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։ Ձայնի մեծ ուժգնությունը (աղմուկ) առաջացնում է ցավի  զգացողություն (թմբկաթաղանկթի  վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ 150 դբ ձայնն անտանելի է։ Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության աղմուկը։

Աղմուկի առաջացումը

Արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում աղմուկը դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը։ Քաղաքների  աճը, տրանսպորտի, արդյունաբերության բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում  տեխնիկայի  (հզոր շարժիչներ, էներգասարքավորումներ, ճնշակներ, ռադիո, հեռուստատեսություն , տարբեր սարքեր և այլն) ներդրումն ուղեկցվում են աղմուկի աղբյուրների ավելացմամբ։ Քաղաքում աղմուկի հիմնական աղբյուրը տրանսպորտն է (ավտոմոբիլային, ռելսային, օդային և այլն)։ Աղմուկի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ազդում է այլ բացասական գործոնների (թրթռում, փոշի,գազեր) հետ։ Որոշ խոշոր քաղաքներում աղմուկի մակարդակը հասել է արդյունաբերական աղմուկի ուժգնությանը (80-100 դբ)։ Մարդկանց առողջության վրա աղմուկիի ունեցած վնասակար ազդեցության դեմ պայքարը դարձել է միջազգային խնդիր։ Ներկայումս աղմուկը համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը։

Աղմուկի հետևանքները

Գիտնականներն աղմուկի ազդեցության հետ են կապում նյարդային, սիրտանոթային, խոցային հիվանդությունների աճը, որոշ մասնագիտության բանվորների ծանր լսողության առաջացումը։

Աղմուկից առաջին հերթին վնասվում է լսողության օրգանը։ Մարդու ականջը բնական պաշտպանություն չունի բարձր աղմուկի դեմ, որն ազդում է լսողության օրգանի բջիջների  և նյարդերի վրա։ Վատ ձայնամեկուսացման պայմաններում նվազում է մարդու ինչպես ֆիզիկական այնպես էլ մտավոր աշխատունակությունը։

Աղմուկը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի  վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնացությունը և հյուծում։ Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։ Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի  վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդություն առաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի  ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է։

Աղմուկի կանխարգելում

Բնակելի և հասարակական շենքերի, որոշ տարածքների համար գործում են թույլատրելի աղմուկի սանիտարական նորմեր։ Կատարվում են նաև տեխնոլոգիական սարքավորումների ու տրանսպորտի միջոցների առաջացրած աղմուկի մակարդակի նվազեցման, աշխատանքի պայմանների առողջացման, բնականոն հանգստի (հատկապես՝ գիշերային ժամերին) ապահովման աշխատանքներ։Աղմուկիի խնդիրների լուծման բնագավառում կարևոր նշանակություն ունի հիգիանայի  և հակահամաճեբերական ծառայությունը, որն իրականացնում է կանխարգելիչ և ընթացիկ հսկողություն բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ։ Առաջացման պատճառներից կախված՝ աղմուկի մակարդակը կարելի է նվազեցնել տարբեր եղանակներով և միջոցներով։ Աղմուկակլանիչ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ հաջողվում է զգալիորեն իջեցնել արտադրական աղմուկը։ Օրինակ՝ շենքերի հիմքերի կառուցումը մեղմիչ, ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութերի օգտագործմամբ, ձայնակլանիչ ցանկապատերի և ծածկերի կիրառումը, շինանյութերի ռացիոնալ ընտրությունը, մեքենաների մեկուսացումը (դրանց հերմետիկացումը) և այլն։Կարևոր է նաև անհատական պաշտպանության միջոցների կիրառումը։ Փողոցային աղմուկի վերացման գործում կարևոր նշանակություն ունի առավել բնակեցված շրջաններից տրանսպորտի աղմկոտ տեսակների (տրամվայ, բեռնատար ավտոմեքենաներ և այլն) հեռացումը, տրամվայը տրոլեյբույսով և  ավտոբուսով  փոխարինումը, ձայնային ազդանշանի արգելումը, ճանապարհային, երեսպատվածքների ճիշտ օգտագործումը, փողոցների ռացիոնալ հատակագծումը, արդյունաբերական ձեռնարկությունների, օդանավակայանների, երկաթգծերի տեղաբաշխումը քաղաքից դուրս, շենքերի ձայնամեկուսացումը և այլն։

Կենցաղային աղմուկի նվազեցման և բնակարաններում լռության ապահովման համար (հատկապես հանգստի ժամերին՝ ժ 23-ից մինչև 7-ը) պետք է հոգ տանի յուրաքանչյուր մարդ։

Рубрика: Կենսաբանություն 8

Ոսկե արյուն

. ինչն է տարբերությունը ոսկե արյուն ունեցող մարդկանց մոտ 

2.ինչու նրանք կարող են տալ արյուն ռեզուս դրական և բացասական արյուն ունեցողին

3.որն է ծագումնաբանությունը 

4.կան արդյոք հիվանդություններ , որոնք բնորոշ են հենց այդ մարդկանց 

Չնայած իր անվանը, ոսկե արյունն ոսկեգույն չէ: Այն այդպես է անվանվել, որովհետև համարվում է աշխարհի ամենահազվագյուտ արյան տեսակը: Այս արյան տեսակ ունենալը շատ վտանգավոր է, որովհետև արյան փոխպատվաստման կարիք ունենալու դեպքում արյուն գտնելը շատ բարդ կլինի:

Մենք գիտեն չորս արյան խումբ՝ I(O), II(A), II(B), IV(AB): Սակայն իրականում խմբերը շատ ավելի շատ են: Այս չորսն ուղղակի նրանց հեշտացված տաբերակներն են:

Նորից այս պատճառով է, որ O- արյուն ունեցող մարդիկ համարվում են “համընդհանուր դոնորներ”: Քանի որ նրանց արյան մեջ բացակայում է A, B և RhD անտիգենները, իմուննային համակարգը չի կարող ճանաչել նրանց, որպես օտար և հանգիստ է թողնում:

Այդ պատճառով այն համարվում է “ոսկե արյուն”: Նրա գինը ոսկի է իր քաշով:

Այս արյան կյանք փրկող ունակությունները հսկայական են: Այն շատ բարձր է գնահատված բժիշկների կողմից, սակայն այն կտրվի հիվանդներին միայն ծայրահեղ դեպքերում և երկար քննարկումներից հետո, որովհետև այն ձեռք բերելն համարյա անհնար է:

Մինչև 1961-ը, բժիշկները հավատում էին, որ եթե մարդու մոտ բացակայում են բոլոր Rh անտիգենները, նա չի կարող արգանդից դուրս գոյատևել: Սակայն դա փոխվեց, երբ բնիկ ավստրիալացի կնոջ մոտ այդ արյունը հայտնաբերվեց: Արդեն 2010 թվականին, ամբողջ աշխարհում Rh-null արյունով 43 մարդ է արձանագրվել:

Рубрика: Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ, կառուցվածք

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և գազափոխանակության օրգաններից՝ թոքեր։

Քթի խոռոչը ոսկրաաճառային ﬕջնորմով բաժանվում է երկու խոռռոչների:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որոնց շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան:

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն ﬕ քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով ﬕմյանց ﬕացած խոռոչ է: Աճառներից աﬔնաﬔծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա, այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցմանը շնչափող:

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Ձայնախորշը եռանկյունաձև է. այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը ﬕմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի ﬕջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում են նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն:

Շնչափողը անﬕջապես կոկորդի շարունակությունն է:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին:

Թոքաբշտերի պատերը կազմված են
ﬕաշերտ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան խիտ մազանոթներով:

Թոքերը գազափոխանակության զույգ օրգաններ են, գրավում են գրեթե ամբողջ կրծքավանդակը:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով: Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից ﬔկը պատում է թոքերը՝ թոքային թոքամզային թաղանթ, մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից՝ մերձպատային թոքամզային թաղանթ:
Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների ﬕջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Рубрика: Կենսաբանություն 8

1.արյան բաղադրությունը ձևավոր տարրեր և պլազմա, ձևավոր տարրերի ֆունկցիաները

Էրիթրոցիտներ երկգոգավոր սկավառակաձև, կարմիր մարմիկ։ Լեյկոցիտներն արյան սպիտակ կորիզավոր բջիջներն են։Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները։ Արյան բաղադրությունը ձևավոր տարրեր և պլազմա, ձևավոր տարրերի ֆունկցիաները։ Արյունը օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է սննդանյութեր և թթվածին, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը։ Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, նրա խտությունը 4-5 անգամ ավելի մեծ է, քան ջրինը։ Ձրավոր տարրերն են էրիթրոցիտները , թրոմբոցիտները և լեյկոցիտները։ Պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է։ Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է 90-92%-ը, իսկ 8-10%-ը օրգանական և անօրգանական նյութեր են։ Օրգանական նյութերն են սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը։ Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Արյան կարմիր գնդիկներն ունեն երկու կողմից ներհրված

2.սրտի կառուցվածքը, փականների տեղադրվածությունը

Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով։ Սիրտը հատուկ է միայն զարգացած արյունատար համակարգ ունեցող կենդանիներին։ Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չունեն, և արյունը անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ։ Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախման շնորհիվ ։ Ուսոտանիները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտայի հետ կապված սրտից, մեծ զարկերակների վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ սրտեր։ Փափկամորթների մեծամասնությունը ունի լավ զարգացած, սովորաբար երկու նախասրտից և մեկ փորորքից կազմված սիրտ։ Հոդվածոտանիների սիրտը բաղկացած է մի քանի սրտային խորշերից։ Փշամորթները, անգանգները զուրկ են սրտից, և նրանց արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքի կծկման շնորհիվ։ Ողնաշարավորների սիրտը մկանների հզոր շերտով պատված, փականներ ունեցող լավ զարգացած օրգան է։Փակաները տեղադրվությունը սրտի մեջ արյունատար անոթի վրա։

3.նկարագրել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները թոքային փական,

Մեծ շրջանուռությունում գտնվում է վերին սիներակ, աջ նախասիրտ, եռափեղկ փական, աջ փորոք և ստորին սիներակը։ Փոքրում գտնվում է Աորտա, ձախ նախասիրտը, Աորտալին փական, երկփեղկ փական, ձախ փորոք և սրտի գագաթ

4.որ արյուն է կոչվում երակային, որը զարկերակային, որ անոթներն են կոչվում երակներ, զարկերակներ։

Երակային. երակային ճնշումը ավելի ցածր է, արյունը հոսում է միալար հոսքով, շատրվանի պես չի ցայտում։ Երակային արյունն ունի մուգ կարմիր գույն, քանի որ հարուստ չէ թթվածնով։

 Զարկերակային , ուժգին է և վտանգավոր կյանքի համար, քանի որ արյունը դուրս է գալիս բարձր ճնշման տակ, և այն դժվար է դադարեցնել։ Այս դեպքում արյունն ունի ալ կարմիր գույն

Рубрика: Կենսաբանություն 8

Արյուն

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։ Արյունն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները։

Արյան ﬔջ են թափվում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք կարգավորում են օրգան-համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրի քիﬕական բաղադրության ու մարﬓի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարﬕններ, որոնք ﬖասազերծում են օտարածին մարﬕնները և ապա հովում օրգանիզﬕ անընկալու նակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ: Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյունը կարﬕր գունավորում ունեցող հեղուկ է, նրա խտությունը 4-5 անգամ ավելի ﬔծ է, քան ջրինը: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը: Այն կազմված է ﬕջբջջային նյութից՝ պլազմայից և ձևավոր տարրերից։

Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է փակ համակարգում: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների ﬕջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները:

Արյունատար համակարգի անախոշոր զարկերակն աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, ﬕմյանց հետ ﬕավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250-300գ: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ ﬕջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ սրտամկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունն ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ: Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է նրանց ոչ ﬔծ աշխատանքով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի ﬔծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։

Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների։

Рубрика: Կենսաբանություն 8

Արյան մակարդում,Արյան խմբեր, Արյան պաշպանական ռեակցիա, իմունիտետ

Արյան մակարդումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է: րյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում: Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում: Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ, իսկ Ձեռքբերովին՝ առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ և հարուցիչների նկատմամբ առաջանում է համապատասխան հակամարմիններ: 

Рубрика: Կենսաբանություն 8

Տեսողական վերլուծիչ

Լսողական օրգանի կառուցվածքը  Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:  Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:  Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:   Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:  Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառու

Рубрика: Կենսաբանություն 8

Հենաշարժիչ համակարգ

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Рубрика: Կենսաբանություն 8

Լսողական վերլուծիչ

Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։

Արտաքին ականջ

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։

Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։

Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։

Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։

Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։

Միջին ականջ

Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։

Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։

Ներքին ականջ

Ներքին ականջ

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։

Ֆունկցիաներ

Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։