Рубрика: Գրականություն 9

Գորտը վերլուծություն

Իմ կարծիքով «Գորտ» պատմվածքի հեղինակը՝ Ագուտավան, ցանկանում է ներկայացնել մարդկային խավերի միջև տարբերությունը։ Գորտերը պատոնյաներն են, իսկ օձը սովորական մարդ է։ Պաշտոնյաները միշտ ճնշում են սովորական մարդկանց։ Մեկ օր սովորական մարդիկ չեն դիմանալու և ոտնատակ են տալու պատոնյաներին, իսկ պաշտոնյաներին դա դուր է գալիս, քանի որ նրանց շանսը ավելի է մեծանում լինել ամենալավը։

Рубрика: Գրականություն 9

Վերլուծություն Կանաչ դաշտ

Քուռակի մայրը այնքան էր սիրում իր ձագուկին, որ պատրաստ էր պաշտպանել ինչ չլիներ նրա հետ։ Մարդկանց մոտ էլ է այդպես: Ծնողները ամեն ինչ կտան, որ իրենց երեխան ապրի ապահով պայմաններում՝ վտանգից հեռու, լինի լավ հագնված ու քաղց չզգա: Դա խոսում է անչափ մեծ սիրո մասին:

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Վերլուծություն։ Չարենցը նկարագրում է անծիր ցավը, թախիծը, տխրությունը իր մոր, ով անգամ չգիտի, արդյոք իր որդին ողջ է, թե ոչ օտար երկրներում, ով անգամ չգիտի, թե ինչով է զբաղված իր որդին։ Մոր պատկերը նկարագրելիս Չարենցը վեր է հիշում իր երիտասարդության պահերը, երբ հոգնած կամ խաբված էի լինում սիրուց, առաջին հերթին մայրիկին էր դիմում։

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Վերլուծություն

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Վերլուծություն։ Չարենցը ոչ միայն մեր դարի ամենամեծհայ ձիրքն էր,այլ նաև ամենահասարակական մարդը,խիզախ քաղաքացին և բանաստեղծության ասպետը,որն ամենանգամ մարտ էր մղում ժողովրդի,մարդու,գեղեցկության ու ճշմարտության համար:Չարենցի տառապանքի մեջ բյուրեղացած երգերը միացել են մարդկության մեծ երթին,ընթանում են դեպի գալիք աշխարհի լուսավոր ափերը:Եվ հավերժ է լինելու կյանքի ու երգի այդ երթը…

Рубрика: Չարենցի օրեր, Գրականություն 9

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Այս բանաստեղծությունը Չարենցի <<Տաղարան>> բանաստեղծական շարքից է,նվիրել է կնոջը՝Արփենիկին։Սա սիրո,հոգատարության ,ինքնամոռաց նվիրումի մասին է։

Рубрика: Գրականություն 9

Վահան Տերյան <>

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Վերլուծություն

Կարծում եմ այս բանաստեղծությունը ամբողջովին արտահայտում է Տերյանի գրելաոճը։ Շատ մեղմ եւ նուրբ, լավ իմաստով տարօրինակ համեմատություններ եւ իհարկե հանգիստ նկարագրություն։ Իմ կարծիքով սա Տերյանի հերթական սիրո բանաստեղծությունն է` համեմված հետաքրքիր համեմատություններով։ Դաշտեր, ծաղիկներ եւ սեր։ Վահան Տերյանի հանգստություն եւ մտածողություն։

Рубрика: Գրականություն 9

Մի կաթիլ մեղրը

Մի կաթիլ մեղրը Թումանյանի ամենա դաստիրակչական հեքիաթներից մեկն է: Այն ցույց է տալիս, որ մեր ազգում մարդիկ կարող են վիճել մի շատ փոքր, աննշան բանից և այդ աննշան պատճառից առաջացած վեճը կարող է ճակատագրական լինել:

Рубрика: Գրականություն 9

Թագավոր ու Չարչին վերլուծություն

Այս բալլադի մեջ պատմում է որ մի չարչի վաճառում է տարբեր բաներ և նրան կանչում է մի կին, որը ուզում էր ասեղ հետո նրանք սկսում են զրուցել Շահ Աբասի մասին։ Ասում է որ Շահ Աբասը մեզ մեր հայրենի տնից սրբել ու բերելա այստեղ։ Հետո բոլորը նրան անիծում են ասում են թող ոտքը ջարդվի և այլ բաներ։ Առաջ նրանք ասում են որ ապրում են բաղտավոր ու օրհնում էին իրան բայց դա ամեն ինչ սուտ էր։ Հետո ասեում է երկրի վրա չի լինելու սեր , կյանք, որ կապ չունի դու տեր ես թե չարչին։

Рубрика: Գրականություն 9

Փարվանա վերլուծություն

Հովհաննես Թումանյանը “Փարվանա” բալլադի մեջ ցույց է տվել,  թե ինչ կարող է պատահել ագահ մարդկանց հետ: Այստեղ ագահության զոհ է դառնում արքայի դատարկամիտ դուստրը, նրա չափից դուրս անիրականալի ցանկության պատճառով։ Նա ցանկակում էր անշեջ կրակ, որը ոչ ոք չէր էլ կարող գտնել, այն անգամ գոյություն էլ չուներ։ Բոլոր կտրիճները երկար ճանապարհորդություններից և որոնումներից հետո հույսը կորցրեցին,դադարեցրին որոնումները և չշարունակեցին պայքարել գեղեցկուհու սրտին արժանանալու համար։ Սպասելով երկար տարիներ գեղեցկուհին, ի վերջո կորցրեց հույսը, և այնքան լացուկոց արեց,  որ լիճ գոյացավ և ծածկեց Փարվանա պալատը։

Рубрика: Գրականություն 9

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Արևմտահայերեն

Լճա՛կ, ինչո՞ւ ես դու ապշած,
Ինչու՞ չեն ցատկոտում ալիքները քո ուրախությունից:
Արդյոք քո հայլիների մեջ գեղեցկուհին է նայել:

Կամ արդյոք ալիքներդ հիանում  են երկնքի կապույտով,
Եվ լուսափթիթ ամպերին, որոնք նման են քո իսկ փրփուրին:

Մելամաղձոտ իմ լճակ,
Ցանկանում եմ ես քեզ հետ մտերիմ լինել
Սիրել քեզ, գրավվել, լռել ու խորհել:

Որքան դու ալիք ունես,
Այնքան ճակատս կնճիռ ունի,
Որքան դու փրփուր ունես,
Սիրտս նույնքան հազարավոր խոց ունի:

Այլ Եթե երկնքի աստղաբույլը թափեն կարմիր գոգդ,
Չես կարողանա հասնել ինձ, այնքան անհուն է հոգուս բոցը:
Քեզ հետ աստղերը չեն մեռնի
Ծաղիկները չեն թոռոմի
Ամպերը չեն թրջի,
Երբ դու և օդը խաղաղ լինեք:

Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Ինձ դողդողալեցնելով, նեղացած քո խորքում ես պահում:

Շատերն ինձ մերժեցին,
Ընդամենը ասին, որ քնար ունեմ:
Մեկն ասաց, որ գունատ եմ,
Մյուսն ասաց՝ կմեռնեմ:

Ոչ ոք չասեց ինձ, հեյ տղա,
Ինչո՞ւ ես դու մարում,
Երբ դու դեռ այդքան երիտասարդ ես,
Արի ես  քեզ սիրեմ, որ դու հանկարծ չմեռնես:

Ոչ ոք ինձ չասեց, թող պատռենք այս տղայի տրտմագին սիրտը
Եվ եկեք տեսնենք, թե ինչեր կան այնտեղ գրված:
Այնտեղ հրդեհ կա և մատյան:

Այնտեղ չէ որ մոխիր կա և հիշատակ,
Ալիքներդ հուզեցին,

Քանի որ հույսը կորցրած խորքդ նայեցին: