Рубрика: Գինեգործություն10

Արարատ կոնյակի գործարանի մասին

1874թ․ մարտի 6-ին հիմնադրվում է Երևանի առաջին գիլդիյան վածառականը Ներսես Թաիրյանը գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարան։1880թ․ Թաիրյանը հրավիրում է գինեգործ Գարեգին Խարազյանին գործարանում աշխատելու։Սկզբում գործարանը արտադրում էր գինի իսկ 10 տարի անց անցավ կոնյակին։Թաիրյանը կապեր է ունեցել Երևանի հնաբնակների հետ և, ըստ երևույթի, նրանցից իմացել է, որ արարատյան դաշտի վազը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հարմար է կոնյակի արտադրության համար։Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակ ունեցավ 1913թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։1921 թ. գործարանը պետականացվեց։1953 թվականին ավարտվեց ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնացավ։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց։Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։

Հետաքրքիր փաստեր։1900 թ. դեկտեմբերի 12-ին «Շուստով և որդիներ» ընկերությունը գնեց «Ղևոնդ Կազարովի ժառանգներին պատկանող հողամասի և բերդի տարածքի միջև գտնվող հողատարածքը, որը գտնվում էր դեպի Էջմիածին տանող մայրուղում»։