Рубрика: Հայոց լեզու 10

Ուղղակի խոսք վերածել անուղակի խոսք

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ի՞նչ պիտի անենք մենք քեզ օգնելու համար։
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել, և թե ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. — Դու քո գործն արդեն ավարտել ես,— ասաց քեզ ոստիկանը,— և հիմա ինձ պիտի օգնես:
Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան.
— Վերցրո՛ւ իրերդ, հեռացի՛ր այստեղից ու այլևս չփորձես մեզ անհանգստացնել։
Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. — Այսօրվա Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— ասաց տանտերը Սուրենին,— և դրանք զարմացնում են ինձ ու իմ հյուրերին:
Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։

8. — Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,— ասաց բժիշկը այցելուին:
Բժիշկը այցելուին ասաց, որ ինքը չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։

9. — Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք,— հարցրեց ուղեկցին. — ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք:
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն. ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն։

10. — Ճիշտ ես ասում քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,— ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ:
Հայացքն ինձ ուղղելով՝ նկարիչը ասաց, որ ճիշտ եմ՝ իմ դրությունը ծանր է, բայց որ չտխրեմ։

11. — Շնորհակալ եմ, Վահան, դու ինձ քաջալերում ես, բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր են որոշում ընդունել,— ասաց տանուտերը։

12. «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց. դա լավ կլիներ բոլորիս համար»,— մտածում էր նա:

13. Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,— նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,— ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր:

14. Ես մտքումս ասացի. «Հետաքրքիր է` ինչ կասես, մա՛յր, երբ տեսնես, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:

15. — Նախաճաշս փարաքի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,— ասացիր մայրիկիդ առավոտյան:

16. Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտներ հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:

17. Նա, Օֆելյային գնացք նստեցնելով, հավաստիացրեց.
— Մենք ամեն ինչ կպարզենք. մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրն արդեն տանը կլինի:

18. Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որա դժվարություն չունենաք»:

19. — Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ,— հարցրեց Շապուհը հայոց արքա Արշա Երկրորդին. — չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:

20. — Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ,— զգուշացրեց ինձ ուղեկիցս,— հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:

21. Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց.
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:

22. Եկավ դեն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

23. Տեսնելով հյուրերին՝ տանտերը ուրախ ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

24. — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրդ սովորում է մեր դպրոցում,— ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

25. — Տեսնում եմ,— անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,— խոսքներդ մեկ եք այրեց ու ինձ հալածում եք:

Рубрика: Հայոց լեզու 10

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ընտանիք ու հարազատներ ունեին։

2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանա։

4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, երբ նրան դրեց այդ դժվարին ուղու վրա։

5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Նրանք, ովքեր եկել էին բանախոսելու, ահից դողում էին։

7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։

8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։

9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։

10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։

11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։

12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։

13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։

14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։

15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Рубрика: Հայոց լեզու 10

Դերբայական դարձվածք

Գտնե՛լ դերբայական դարձվածները։

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

3. Անդրանիկի հանձնարարականով, Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը, քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Рубрика: Հայոց լեզու 10

Բարդություններ

1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։

Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում միմյանց ուսի խփում լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիգով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղձացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նոխկանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

2. Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ, քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ, հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։

8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

9. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6 նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝ չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ, քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։

Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց, արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։

11. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:

Рубрика: Հայոց լեզու 10

Ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. Դու այն ժամանակ ինձ ասացիր․ – Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի։
Դու այն ժամանակ ինձ ասացիր, թե ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։
2. – Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել, – ասաց բժիշկը այցելուին։
Բժիշկը այցելուին ասաց, որ չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։
3. – Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք, – հարցրեց ուղեկցին․ – ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք։
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն․ ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնենք։

Рубрика: Հայոց լեզու 10

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. – Ես ամեն ինչ կկազմակերպեմ, – ասաց կուրսի ավագը։
Կուրսի ավագը ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»։
Բազմոցին նստած՝ խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի։ 3. – Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես, – տնօրենին հարցրին աշակերտները։
Աշակերտները հարցրին տնօրենին, թե երբ կարող են գնալ ցուցահանդես։
4. – Մենք, – ասաց նա, – երբեք գործը կիսատ չենք թողել։
Նա ասաց, որ իրենք երբեք գործը կիսատ չեն թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր, – գրված էր նամակում, – որ կարողանանք կատարել հանձնարարությունը»։
Նամակում գրված էր, որ մի քանի օր է հարկավոր, որ կարողանան կատարել հանձնարարությունը։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։
Հայտարարության մեջ գրված էր, որ կարող են պատվերը կատարել երեք օրում։
7. – Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին, – ասաց Արմանը։
Արմանը ասաց, որ ինքն իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին։
8. – Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ, – ասաց ուսուցչուհին։
Ուսուցչուհին ասաց Հասմիկին, որ նա պետք է խմբի ցուցակը ներկայացնի ինձ։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի», – մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ ինքը ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի։
10. – Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել նախահաշիվը, – այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։
Կազմակերպության աշխատակիցը պատասխանեց այցելուին, որ իրենց մի քանի օր ժամանակ տա, որ կարողանան կազմել նախահաշիվը։

Рубрика: Հայոց լեզու 10

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։

կողմ – կողմեր, կողմնակի
բեռ – բեռներ, բեռնատար
գառ – գառներ, գառնարած
դուռ – դռներ, դռնապան
մաս – մասեր, մասնիկ
թոռ – թոռներ, թոռնուհի
լեռ – լեռներ, լեռնագագաթ
ծունկ – ծնկներ, ծնկաչոք
ծոռ – ծոռներ, ծոռնուհի
հարս – հարսներ, հարնացու
սերմ – սերմեր, սերմացու
ձուկ – ձկներ, ձկնկիթ
մուկ – մկներ, մկնդեղ
նուռ – նռներ, նռնածառ

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
Վահագն Դավթյան

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ-բեռնատարներ, բառատետր-բառատետրեր, բնագիր-բնագրեր, պատմագիր-պատմագիրներ
2. գլխաշոր-գլխաշորեր, դեղատոմս-դեղատոմսեր, ձկնորսանավ-ձկնորսանավեր, ամսագիր-ամսագրեր
3. ածխակույտ-ածխկույտեր, ակնաբիբ-ակնաբբեր, բաժնետեր-բաժնետերներ, դասաժամ-դասաժամեր

Рубрика: Հայոց լեզու 10

2-218-106-1251-205-62-73

62. Տրվածներից ո՞րը չի համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի սյուժեին:

1) Անուշը Սարոյի հետ փախչում է սարերը, հետո վերադառնում է հոր տուն:
2) Մոսին հետապնդում ու սպանում է Սարոյին:
3) Անուշը խելագարվում է և ինքնասպան է լինում` նետվելով Դեբեդի ալիքների մեջ:
4) Աղբյուրից ուշ վերադառնալու համար մայրը պատժում է Անուշին և արգելում Սարոյի հետ հանդիպել:

63. Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը.

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին..

1) Հովհաննես Թումանյանը
2) Ավետիք Իսահակյանը
3) Եղիշե Չարենցը
4) Հովհաննես Շիրազը

64. Ո՞ր բառն է բաց թողած:

Ազգեր են եկել, ազգեր գնացել և չեն ըմբռնել իմաստը նըրա.
………. են հասկացել դույզն-ինչև թոթովում են հնչյուններն անմահ..

1) Երգասաններն
2) Բանաստեղծներն
3) Սիրահարներն
4) Երաժիշտներն

65. Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի որ ստեղծագործությունից է:

«Անուշ»
«Թմկաբերդի առումը»
«Փարվանա»
«Հայրենիքիս հետ»

ա. Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…
բ. Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր,
Ոչ մի սարից, ոչ մի ճամփին
Չի երևում ձիավոր:
գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
դ. Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

1) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա
2) 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ

66. Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1) Սարոյի մոր ողբը
2) Համբարձման տոնը և վիճակ հանելը
3) Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4) Անուշի խելագարության տեսարանը

67. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թռած իրար են գալիս,
Գալիս, կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհից հեռու, լազուր կամարում:

1) «Բիբլիական» (Հ. Շիրազ)
2) «Անուշ» (Հ. Թումանյան)
3) «Հավերժական սերը» (Ավ. Իսահակյան)
4) «Արա Գեղեցիկ» (Ն. Զարյան)

68. Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ.

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:

1) Մոսին
2) Անուշը
3) Սարոն
4) ծերունին

69. Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս.

Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց…

1) ծերունին
2) անցվոր ախպերը
3) ընկերուհին
4) Անուշի մայրը

70. Ի՞նչ երազ է տեսնում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը:

1) Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է:
2) Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ:
3) Վիշապօձը փաթաթվել է բերդին։
4) Նադիր շահը սպանում է իրեն` Թաթուլին:

71. Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից չէ:

1) Ու կռվի դաշտում շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նրանիր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:
2) Պտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
3) Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին…
4) Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին.
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում…

72. Ո՞ր տողով է սկսվում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը:

1) «Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը»:
2) «Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ»:
3) «Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք»:
4) «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»:

73. Հովհաննես Թումանյանի նշված ստեղծագործություններից ո՞րը ինչ ժանրի գործ է:

ա. «Անուշ»
բ. «Քաջ Նազարը»
գ. «Փարվանա»
դ. «Գելը»

1. բալլադ
2 պատմվածք
3. պոեմ
4. հեքիաթ

1) ա-4, բ-1, գ-3, դ-2
2) ա-3, բ-4, գ-1, դ-2
3) ա-3, բ-1, գ-2, դ-4
4) ա-4, բ-2, գ-3, դ-1


106. Որտե՞ղ են կատարվում Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի գործողությունները:

1) Լոռիում
2) Սյունիքում
3) Ջավախքում
4) Գուգարքում

107. Ո՞ր տարբերակը պետք է տեղադրել բաց թողած տեղում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
………. լեռներում:

1) Արնոտ
2) Սուգի
3) Դըժար
4) Կանաչ

108. Ո՞ր տարբերակը պետք է տեղադրել բաց թողած տեղում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
………. լեռներում:

1) Բարձըր
2) Սուգի
3) Դըժար
4) Կանաչ

109. Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար:

1) վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2) վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3) տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4) վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

110. Ո՞ր հատկանիշը բնորոշ չէ էպիկական (պատմողական) պոեմին:

1) հերոսների արարքների ու բախումների պատկերումը
2) չափածո ստեղծագործություն լինելը
3) հեղինակի նվազ միջամտությունը
4) հերոսի կամ հեղինակի ներքին մենախոսությանը մեծ տեղ տալը

111. Ո՞ր բառն է բաց թողած:

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ ………. ու ծաղիկ տըվողին…

1) հող
2) ջուր
3) ծառ
4) ծիլ

112. Ո՞ր բառն է բաց թողած:

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ……….,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1) հոտավետ
2) բուրավետ
3) կենսավետ
4) խնկավետ

113. Ո՞ր բառն է բաց թողած:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ ……….,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

1) անկար
2) անճար
3) անմար
4) կամկար

114. Ո՞ր բառն է բաց թողած:

Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
……….
 սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

1) Թախծոտ
2) Վշտոտ
3) Ցաված
4) Ցավոտ

115. Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արծարծված հիմնական գաղափարը:

1) մերժված սիրո տառապանքը
2) կյանքի անցողիկությունը
3) հավերժական սիրո ձգտումը
4) գործի անմահության գաղափարը

116. Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:

ա. Հույսը հատավ… Ու լաց եղավ
բ. Տխուր աղջիկն արքայի
գ. Որ լիճ կապեց արտասուքը
դ. Ծածկեց քաղաքն ու ամրոց
ե. Ճամփաներին ամայի
զ. Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
է. Էսպես անցան շատ տարիներ
ը. Էնքա՜ն արավ լաց ու կոծ

1) ա, զ, բ, գ, դ, է, ը, ե
2) է, զ, բ, ա, ե, ը, գ, դ
3) է, բ, զ, ե, ա, ը, գ, դ
4) ա, բ, գ, է, ը, դ, զ, է

117. Ո՞ր բառն է բաց թողած:

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՞ց, նայն ց սարերն ի վեր,
……… ամայի:

1) Կածաններին
2) Շավիղներին
3) Բավիղներին
4) Ճամփաներին

118. Ո՞ր պնդումն է սխալ Հովհաննես Թումանյանի երկերի ժանրային բնութագրման վերաբերյալ:

1) «Գիքորը» դրամա է:
2) «Հոգեհանգիստը» բանաստեղծություն է:
3) «Հառաչանքը» պոեմ է:
4) «Փարվանան» բալլադ է:

119. Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում Գիքորին հանդիպած համագյուղացիներն ի՞նչ են զգում նրա նկատմամբ:

1) խոր կարեկցանք
2) արհամարհանք
3) բարի նախանձ
4) հիասթափություն

120. Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում հարազատներն ի՞նչ չեն գտնում մահացած Գիքորի շորերի գրպաններում:

1) փայլուն կոճակներ
2) մի քանի գրոշներ
3) նախշուն թղթեր
4) չթի կտորներ

121. Տարվա ո՞ր եղանակին է մահանում Գիքորը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքում:

1) գարնանը
2) ամռանը
3) աշնանը
4) ձմռանը

122. Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքում ինչո՞վ է ավարտվում պարանով գայլերի ոհմակին վախեցնող սրտոտ ու քաջ Եղոյի ճակատագիրը:

1) Եղոն, պարանը ձիու հետևից պտտեցնելով և այդպես վախեցնելով գայլերին, անվնաս տուն է հասնում:
2) Եղոն մի կերպ փրկվում է, սակայն դառնում է խեղանդամ:
3) Փախչելու ընթացքում Եղոյի պարանը ձեռքից ընկնում է, և գայլերը նրան հոշոտում են:
4) Եղոյին օգնության են հասնում հարևան գյուղի զուռնաչիներն ու նվագի ձայնով փախցնում գայլերին:

123. Գրական ի՞նչ ժանրի երկ է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»:

1) կատակերգություն
2) հեքիաթ
3) պատմվածք
4) բալլադ

124. Ինչպե՞ս է ավարտվում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը:

1) Քաջ Նազարի կինը ցախավելի մի հարվածով գահընկեց է անում նրան:
2) Ժողովուրդն ի վերջո հասկանում է Քաջ Նազարի բախտախնդիր լինելը և վռնդում գահից:
3) Մինչև այսօր էլ Քաջ Նազարը քեֆ է անում ու ծիծաղում աշխարհի վրա:
4) Քաջ Նազարը խոր ծերության հասակում մահանում է:

125. Ո՞րը Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի սյուժետային դրվագներից չէ:

1) Նազարն ընկնում է մի անծանոթ գյուղ, մասնակցում հարսանիքի ու շարժում հարսանքավորների հետաքրքրությունը:
2) Յոթ հսկա եղբայրների քույրը սիրահարվում է Նազարին և ամուսնանում նրա հետ:
3) Պատերազմից հետո ժողովուրդը հաղթանակը վերագրում է Նազարին ու նրան առքով-փառքով բազմեցնում թագավորի թախտին:
4) Հեքիաթի վերջում Նազարին գահընկեց են անում:

Рубрика: Հայոց լեզու 10

Բայ դիմավոր և անդեմ ձևեր

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս
2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի
3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
5. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
6. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:

ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Рубрика: Հայոց լեզու 10

1.Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում  էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա պատշգամբի բազրիքին կռթնած` նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրագ ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկ-նդրել գետի խուլ վշշոցը։

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ Երանի դրանց մտածեց երիտասարդը մինչև լույս զրույց կանեն։
Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը մի քանի անգամ հաչեց ապա էլի հետ վազեց։

2.Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:

3․ Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Գեղեցիկ, Քնքուշ, Երջանիկ, Նազելի,Անուշ, Սրբուհի, Սիրուն, Նորայր, Համեստ,Քաջիկ

4.Բացիր  հապավումները․

ՄԱԿ,ԱՊՀ, ՀԷԿ, բուհ, ՆԳՆ-, ՀՀ, ՌԴ, ԱԳՆ

ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն
 ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցություն
ՀԷԿ-Հիդրոէներգետիկա
 ՋԵԿ-Ջերմաէլեկտրակայան
 բուհ-Բարձրագույն ուսումնական հաստատություն
ՆԳՆ-Ներքին գործերի նախարարություն
ՀՀ-Հայաստանի Հանրապետություն
ՌԴ-Ռուսաստանի Դաշնություն
 ԱԳՆ-արտաքին գործերի նախարարություն

5․ Ընդգծիր այն  բառերը որոնցում կա ց- նախածանցը․

Ցայսօր, ցպահանջ, ցամաք, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցվել, ցերեկ։

2-րդ տարբերակ

1.Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել: Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ                                Երկու նկարիչ Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միչև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ:
Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

2․Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Գիտունի հետ քար քաշիր, բայց  անգետի հետ փլավ մի կեր։

Հասկացողին մին ասա, չհասկացողին հազար ու մին։

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն   խելոք չկարողացան հանել։

Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։

Մինչև հաստը բարակի, բարակը  կկտրվի։

Չկա չարիք՝ առանց   բարիք ;

Փորձված թանը  անփորձ  մածունի հետ չեն փոխի

Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը  չաղանում է։

Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը  քիչ կլինի։

Կուշտը  սովածին չի հասկանա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։

Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան  ։

Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։

Փոքր մարդիկ էլ կարող են մեծ  ցանկություններ ունենալ։

Քիչ խոսիր,  շատ գործիր;

3․Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:


Ականակիտ — վճիտ
 այգաբաց — լուսաբաց
 աշտանակ —ջահակալ 
 գիրթ — կտրուկ
 թափոր —երթ
 կտրիճ — քաջ
 մահիկ —կիսալուսին
 շեղբ —ծայր
սկահակ —կուժ
դշխուհի — իշխանուհի
դժնի — դաժան
կշտամբանք — նախատինք
մարտիկ — զինվոր
մթնշաղ — աղջամուղջ

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

5․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մենք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարծում էին դատավճիռը, նա ասացի «Դուք ավելի մեծ երկյղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»: