Рубрика: Գալշոյանի օրեր, Գրականություն 10

<> օրերի ամփոփում

Մուշեղ Գալշոյանի օրերի ընթացքում մենք ծանոթացել ենք գրողի պատմվածքների հետ նաև ունեցել ենք բաց դաս (քնարկում): Ամփոփելու համար Ավագ դպրոցի սովորողների հետ գնացինք ճամփորդություն դեպի Մուշեղ Գալշոյանի ծննդավայր <<Կաթնաղբյուր>> գյուղ։ Մենք ճանապարհի ժամանակ կանգ առանք Արուճ գյուղում և այցելեցինք Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Եկեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Կաթնաղբյուրի գյուղում գտնվում է Մուշեղ Գալշոյանի թանգարան(հուշահամալիրը): Այնտեղ մենք ծանոթացանք գրողի կենսագրության մասին։ Հետո սովորողներիի կեսը գնաց այնտեղի դպրոց և մենք ծանոթացանք սովորողների հետ։ Այնտեղ մենք խաղացինք տարբեր խաղեր։ Հետո մենք գնացինք Դաշտադեմի ամրոց։ Դաշտադեմը նախկինում եղել է<< Ներքին Թալին>> 11-12 դարերի ամրոց։

Рубрика: Գալշոյանի օրեր, Գրականություն 10

<<Կանչը>>

Պատմվածքը Զորոի մասին է: Զորոյի հոգում մնացել էր իր մանկության հիշողությունը հարազատ գյուղի և Ալեի մասին: Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել։ Նա ոչ մի վայրկյան չէր մոռացել Ալեին իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ իր կյանքում բաց է թողել այն պահը, որը պետք է անցկացներ իր սիրելիի Ալեի հետ։
Գալշոյանը ստեղծել է մի համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։

Рубрика: Գալշոյանի օրեր, Գրականություն 10

Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան»

Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի գլխավոր հերոսը Մամփրեն էր՝ մի զառամյալ ծերունի, ով բավական ծանր կյանքով էր ապրում: Նրա կյանքում պակասում էր հայոց այբուբենը, նա շատ էր սրտնեղում, որ հայոց գրերը չգիտի: Մամփրեն սիրում էր դիտել, թե ինչպես է իր երրորդ դասարանցի թոռնուհին այբուբենը սովորեցնում իր փոքր եղբորը: