Рубрика: Իրավունք 9

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք

1.Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

2. Զինծառայողը պետք է տիրապետի  զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

3․Զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

4․Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

5․Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

․Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

1․հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները.

2․Խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.

3․Մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.

4․Իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը.

5․ Լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.

Օգտվել կից հղումից

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը

Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ

Рубрика: Իրավունք 9

Հոդված 24

1. Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես մանկահասակի: Նշանակում է կապ չունի երեխան, որ ազգից է, ինչ մաշկի գույն ունի, ինչ լեզվով է խոսում։Բոլոր երեխաները իրար հավասար են և բոլորին պետք է օգնել։

2. Յուրաքանչյուր երեխա պետք է գրանցվի իր ծնվելուց անմիջապես հետո և անուն ունենա: Բոլոր մարդիկ պետք են ունենալ անուններ։

3. Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Բոլոր մարդիկ իրար հավասար են։

Рубрика: Իրավունք 9

1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որը արվում է որևէ ձևի հարկադրանքի կամ սպառնալիքի տակ, կամ աշխատանը, որը անձը կամավոր չի կատարում։

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը, զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը, յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

2. Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալներ:

Գործատուն իրավունք ունի համալրելու ազատ կամ նոր ստեղծված աշխատատեղերը՝ կնքելով աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է ազատ կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրելու համար կազմակերպել մրցույթ:

3. Աշխատանքային փորձաշրջան, ո՞ր դեպքում է սահմանվում:

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կարող է սահմանվել փորձաշրջան՝ կողմերի համաձայնության դեպքում: Փորձաշրջան չի կարող սահմանվել, եթե աշխատանքի են ընդունվում.

  • տասնութ տարին չլրացած անձինք
  • ընտրովի պաշտոն զբաղեցնողները
  • պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք
  • գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք
  • օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում

4. Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի:

Գործատուն աշխատանքային պայմանագիր կնքելու համար պարտավոր է աշխատողից պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ այլ
  • աշխատանքային գրքույկ
  • սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք
  • կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական
  • տեղեկանք առողջական վիճակի մասին
  • եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահասը, ծնողներից մեկի կամ խնամակալի գրավոր համաձայնություն

5. Նշել գրանցմամբ աշխատողի առավելություններ:
Գրանցմամբ աշխատողի իրավունքները ամբողջովին նկարագրված են և ամրագրված են օրենքով: Դրա հաշվին գրանցված աշխատողը ունի որոշակի ապահովություն ՝ի տարրբերություն չգրանցվածքին:

6. Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի:

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կարող է սահմանվել փորձաշրջան՝ կողմերի համաձայնության դեպքում: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են օրենսգրքով կամ կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Եթե փորձաշրջանի ընթացքում գործատուն կարծում է, որ աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից՝ այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան:

Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատվում են իր կողմից: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

7. Աշխատանքային արձակուրդ:

Աշխատանքային ամենամյա արձակուրդը տրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Արձակուրդի ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղն ու պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձը: Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր: Ամենամյա երկարացված արձակուրդ տրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին կամ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, եթե կողմերը համաձայն են: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում դրա մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Այդ դեպքում աշխատողի կատարած աշխատանքի համար նա վարձատրվում է կրնակի։

8. Աշխատանքից ազատում:

Աշխատանքային պայմանագիրը լուծվում է.

  • կողմերի համաձայնությամբ
  • պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում
  • աշխատողի նախաձեռնությամբ
  • գործատուի նախաձեռնությամբ
  • աշխատողի պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչվելու դեպքում
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան՝ աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը
  • եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը կամ խնամակալը, բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում
  • աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում
  • ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում
  • աշխատողի մահվան դեպքում
Рубрика: Իրավունք 9

9-րդ դաս իրավունք

7. 31 հոկտեմբեր-12 նոյեմբեր

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։ 1․Մանկավարժը իրավունք ունի թեմատիկներին մի քիչ օգնի։ 2․Մանկավարժը իրավունք ունի դասի ժամանակ բացակայել որովհետև հիվանդ է։ 3․ Մանկավարժը իրավունք ունի դաս անցկացնել ինչպես ուզում է։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։
  • Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

Պարտավոր է

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի

`

  • ՄԱնկավարժ պարտավոր է հետաքրքիր անցկացնել դասից։ 5․ ՄԱնկավարժը պարտավոր է եթե աշակերտը չհասկանանա թեման նորից բացատրի։ 5․ Մանկավարժը պարտավոր է աշակերտին հանգիստ բացատրել ինչն է սխալ է

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Рубрика: Իրավունք 9

Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

ե՞րբ եք գնահատվում։ Մենք գնահատվում ենք ամսվա վերջ

ո՞վ է գնահատում ՄԵզ գնահատվում է ուսուցիչները

ի՞նչն են գնահատում Գնահատում են թե այդ ամսվա գիտելիքները։

ինչպե՞ս են գնահատում Ստուգում են բլոգային աշխատանքը և բանավոր հարցեր են տալիս

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։ Գնահա

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Рубрика: Իրավունք 9

Սովորողը իրավունք ունի ազատ խոսալ քնարկման ժամանակ։

Սովորողը իրավունք ունի պատասխանալ զանգերին

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Սովորողը պարտավոր է չխոսալ դասի ժամանակ

Սովորողը պարտավոր է չուշանալ դասերից