Рубрика: Պատմություն 10

Ապրիլի 29-մայիսի 3

Թեման՝ Կիլիկյան Հայաստանը

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Լևոնը եղել է Կապանի տերը, աջակցել է եղբորը պետության պաշտպանության և կառավարման մեջ։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին։
1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց Հալեպի և Դամասկոսի սուլթանին։
Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ընդ որում, Ռայմոնդի գահը կժառանգվեր Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։
1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։
1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։ 2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։

1254 թվականին Կարակորումում կնքված մոնղոլա-հայկական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիրը բաղկացած էր հինգ գլխավոր կետերից՝

Կողմերը պայմանավորվում էին պատերազմի ժամանակ միմյանց օգնել։ Կիլիկյան Հայաստանը օգնում է մոնղոլներին Միջագետքը, Սիրիան ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլները պարտավորվում են պաշտպանել Կիլիկյան Հայաստանն Իկոնիայի, Եգիպտոսի և շրջակա իսլամադավան մյուս պետությունների հարձակումներից:

Միմյանց միջև հաստատվում են հավերժական բարեկամություն և խաղաղություն։

Առանց Կիլիկյան Հայաստանի պետության համաձայնության ու պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները իրավունք չէին ունենում անցնելու Կիլիկյան Հայաստանի սահմանները։

Նախկինում Հայոց պետությանը պատկանած այն հողերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մոնղոլիայի տիրապետության տակ, վերադարձվում էին Հայաստանին։

Մոնղոլիան իր կայսրության ամբողջ տարածքում հայոց եկեղեցուն շնորհում էր անձեռնմխելիություն և բոլոր տեսակի հարկերից ազատման արտոնություններ


3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը

Թագավորը պետության գլուխն էր և երկրի գերագույն տերը: Նա օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլն։
Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։ Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։
Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։
Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։
Արքունի դպրապետության գործակալը՝ կանցլերը կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ:
Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։
Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը և այլն։

Рубрика: Պատմություն 10

Ապրիլի 15-19

Առաջադրանք․
Աշոտ 2-րդ Երկաթ
—Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ։ Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում։ Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը։ Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել Ատրպատականի ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին։ 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում։ Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան։

Рубрика: Պատմություն 10

Ապրիլի 8-12

Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․ Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն
:

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

2. Նկարագրե՛ք  8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները․

Հակաարաբական ապստամբությունները տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին, որը հայտնի է «Քաջ» և «Մսակեր» մականուններով, տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է հայոց սպարապետի պաշտոնը։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բ Բագրատունին, իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին: Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։

Рубрика: Պատմություն 10

Մարտի 18-22

Թեմա 6. «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

Տրդատ 3-րդ— Տրդատ 3-րդ-ի ղեկավարած տարիներին երկիրը հզորացավ։ Գործակալությունների դերը մեծ նշանակություն ուներ երկրի պաշտպանության և կառավարության գործում: Տնտեսության մակարդակը նույնպես շատ է բարձրանում: Գրիգոր Լուսավորչի հետ միասին զարգացնում են կրթությունը։ Տարբեր գավառներից երեխաներին տալիս են ասորի, մյուս մասին՝ հելլենիստական կրթություն։ Այդպես Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին ավելի հասկանալի է դարձնում։


Խոսրով 3-րդ Կոտակ— Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։


Տիրան— Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն՝ Տիրանին, Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին՝ Տրդատը,և թոռները՝ Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից:


Արշակ 2-րդ- Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կոգովիտ գավառում սկսում է կառուցել Արշակավան քաղաքը՝ թագավորական իշխանության ու նախարարական «փախչող» տրամադրությունները զսպելու համար։ Այնտեղ նա թույլ է տալիս բոլոր ցանկացող մարդկանց բնակվել, նույնիսկ օրինազանց մարդկանց։ Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Մծբին քաղաքի մոտ հռոմեացիների դեմ հաղթանակ է տանում, որովհետև Շապուհն Արշակից օգնություն էր խնդրել։


Պապ թագավոր- Նա Մուշեղ սպարապետի հետ միասին զբաղվում է պետության անվտանգության ու ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Բանակի թիվը հասցնում է համարյա 100 հազարի: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Տարբեր ձևերով խրախուսեց երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը։

Рубрика: Պատմություն 10

Մարտի 11-15

Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».

1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն:[4] Ցավոք սրտի, առայժմ չեն հետազոտվել հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի առնչությունները: Սույն աշխատանքում փորձ է արվում լրացնել այդ բացը: Որպես հետազոտման նյութ, վերցրել ենք Ուխտասարի և Ջերմաձորի 802 ժայռապատկերները, որոնք հրատարակված են «Սյունիքի ժայռապատկերները» աշխատության մեջ:

2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

Հազարապետությունը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը:
Սպարապետությունը զինված ուժերի գլխավոր հրամա­նատարն էր:
Մարդպետությունը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը:
Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագադիր ասպետությունը թագավորի գլխին թագ էր դնում:
Ի՞նչ է բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/.

  1. Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝ Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու:

Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական):

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում:

Рубрика: Պատմություն 10

Մարտի 4-7

Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը: Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին: Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են: Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն: Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ: Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ, Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր՝ խորհրդակցելով մայրենիի ուսուցիչների հետ

Рубрика: Պատմություն 10

Փետրվարի 26-մարտի 1

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
Համակահայկական առաջին թագավորության ստեղծումով Հայաստանը թևակոխեց պատմական զարգացման նոր դարաշրջան։ Ձեռք բերվեցին նվաճումներ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, որոնցից կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, կրոնական համակարգը, տնտեսական կյանքը․ մետաղամշակման բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակրգը, ճարտարապետության, այդ թվում՝ քաղաքաշինական մակարդակը։
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը: Գրային համակարգերից հայտնի են սեպագիրը և մեհենագիրը։ Սեպագրի ուսումնասիրության համար հիմնականում նյութ են հանդիսանում տեղական արձանագրությունները։ Վանի թագավորության շրջանից՝ քարերի, մետաղյա իրերի, կավե սալիկների վրա պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ։ Գրում էին ձախից աջ, առանց բառանջատման։ Դրանք հիմնականում թագավորների ձեռնարկած արշավանքների, շինարարական աշխատանքների, ձոնման ծեսերի մասին են։ Առաջին սեպագիր նշաններով արտահայտվել են ձայնավորները,երկվանկ ու եռաձայն վանկերը։ գաղափարագրերն արտահայտել են ամբողջայան բառեր ու արտահայտություններ։ Վանի թագավորության գրագիրները թողել են նաև մեհենյան արձանագրություններ։  Այն ունի բնիկ ծագում և սերում է Հայաստանի նախնադարյան ժայռապատկերներից։ Բաղկացած է 300 նշաններից, որոնք գրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար՝ առանց բառանջատման։ Մեզ հասել են ավելի քան 1500 մեհենյան արձանագրություններ։ Մեհենյան համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը  Հայկական դիցարանը զարգացման, համակարգման, աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան ՝ մտել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հայոց հնագույն աստվածը Հայկն էր, որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։ Նրա անունով կոչվել է Օրիոնի համաստեղությունը։ Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝ հանուն ազատության և անկախության։ Հայտնի էր նաև Տորք աստվածը։  Արան հայերի հնագույն աստվածներից է։ Նրա պաշտամունքը սկզբում կապված էր երկրագործության հետ,ցանքի ու աճող բուսականության հետ։ Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը տարածված էր Հին Արևելքում։ Դիցարանի մի շարք աստվածների պաշտամունքը նաև շարունակվում է հելլենիստական շրջանում։ Դրանցից են Արամազդը, Անահիտը, Տիրը և ուրիշ աստվածներ։

Рубрика: Պատմություն 10

Փետրվար 19-23

Առաջադրանք.
1. Որո՞նք էին հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները Ք․ա․ III – Ք․հ․ III դդ․։
Քանի որ Հայաստանը համարվել է խաչմերուկ և կապող օղակ Արևելքի և Արևմուտքի միջև, այն միշտ շփման մեջ է եղել այլ մշակույթների հետ, բայց միշտ փորձել է պահպանել իր ինքնությունը։Ք․ա․ III դարում Հայաստանում սկսվում է հելլենիզմի դարաշրջան։ Այն տևել է 6 դար՝ մինչև Ք․հ․ III դար։ Հելենիզմի ժամանակ և դրանից հետո հայկական մշակույթը ունեցավ շրջադարձ դեպի արևմուտք։ Այն առնձվում էր հունահռոմեական մշակույթի հետ։ Հայերին սկսեցին կոչել «Ասիայի եվրոպացիներ»։

2. Ի՞նչ է հելլենիզմը։

Հելլենիզմի դարաշրջանը սկսվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով։ Հելլենիցմի ընթացքում տարբեր մշակույթներ միացան հունական մշակույթին։ Հայաստանում այս դարաշրջանը բաժանվել է որկու փուլի՝ բուն հելլենիստական (Ք․ա․ III-I դդ․) և ուշ հելլենիստական (Ք․հ․ I-III դդ․)։ Առաջինում նշանակելի դեր են խաղացել Արտաշեսյան արքաների ձեռնարկումները։

3․ Ներկայացրե՛ք հայկական դիցարանը։

Հայկական դիցարանի աստվածները մի ընտանիք էին կազմում։ Դրացարանը գլխավորում էին գերագույն եռյակը՝ Արամազդ-Անահիտ-Վահագն։ Հայոց դիցարանում չկային չար աստվածներ, մեծարվել են լույսը, ընտանիքը, գիտությունները, արվեստներն ու բարին։ Հելլենիզմի դարաշրջանում հայական աստվածները համադրվել են հունականների հետ՝ Արամազդ-Զևս, Անահիտ-Արտեմիս, Վահագն-Հերակլես, Աստղիկ-Ափրոդիտե, Միհր—Հելիոս, Տիր-Ապոլոն և այլն։ Չնայած դրան, հունական աստավծները չարմատացան հայ մշակույթում։

Рубрика: Պատմություն 10

Փետրվարի 12-13

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։

Արշակունիների տոհմի իշխանության պետական կարգը Մեծ հայքում (մ․թ․ա 66-428 թվակաները ) րտեղ թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցիցկարևորները հազարապետության, սպարապետության, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության, մեծ դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին։

2․Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև։

Արշակունիների պետական կարգը միապետական էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ գործերը։ Իսկ ներկայիս Հայաստանում ժողովրդավարական, ինքնիշխան և իրավական պետություն է:

Рубрика: Պատմություն 10

Փետրվարի 5-6

1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին

Տրդատ 1-ի գահակալության ընթացքում միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը կայունանում է։ Վերականգվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը 1-ի թագավորության վեցերորդ տարում Մեծ Հայքի թագավորության խաղաղ կյանքն ընդհատվում է Կովկասից ալանների ներխուժման հետևանքով: Տրդատ 1-ը ալանների հետ ռազմերթի է ելնում, սակայն կռվի ժամանակ ալաններից մեկը պարան է գցում նրա վրա՝ փորձելով գերեվարել: Տրդատին հաջողվում է իր սրով կտրել պարանը և խուսափել վտանգից: Ալանները դուրս են վտարվում երկրից:

բ/ Սանատրուկ 2-րդ Սանատրուկը: Հայոց թագավոր Սանատրուկն ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Սանատրուկն իր աթոռանիստն էր դարձրել Մծուրք նոր հիմնադրված քաղաքը՝ Արածանիի ափին՝ Մշո դաշտում
գ/ Վաղարշ 1-ին Վաղարշ 1-ի օրոք Արարատյան դաշտում՝ Շրեշ բլրի վրա տարածվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը զարգանում և վերածվում է մի մեծ քաղաքի: Թագավորը քաղաքը շրջապատում է ամուր պարիսպներով և իր անունով կոչում Վաղարշապատ: Այն դառնում է Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը: 
դ/ Վաղարշ 2-րդ  Վաղարշ 2-րդի ժամանակաշրջանում Հայաստանը անկախացել էր և չեզոքություն էր պահպանում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների նկատմամբ: Վաղարշ 2-ը շարունակում է Վաղարշապատի կառուցապատումը: Վաղարշ 2-ի օրոք Հայաստանն այնքան է հզորանում, որ հայ Արշակունիների թագավորական իշխանությունը դառնում է ժառանգական: