Рубрика: Գրականություն 10

Սոմերսեթ Մոեմ «Ճպուռն ու մրջյունը»

Այս պատմվածքը կարդալիս ես հասկացա որ միշտ պետք է ձգտել հաջողության, ինչքան էլ որ բարդ է ճանապարհը: Հանձնվել պետք չէ: Միայն պետք է աշխատել, լինել ազնիվ մարդ: Վատ ու ծույլ մարդիկ չեն մտածում ապագայի, ընտանիքի մասին: Նրանց չի հետաքրքրում այդ ամենը: Չեն ուզում, չեն ձգտում, որ ունենան ավելին: Նրանք չեն մտածում ոչնչի մասին, միայն վայելում են կյանքը, զվարճանում: Նման մարդկանց գրեթե ոչ ոք չի հարգի, քանի որ նրանք ճիշտ չեն:

Рубрика: Հայոց լեզու 10

1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական; բայց, և, սակայն

Ստորադասական;եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ

2. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։
Վախթանգ Անանյան

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Рубрика: Գրականություն 10

Մի բաժակ թեյ Քեթրին Մենսֆիլդ

Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում։ Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր։ Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին[7]։ Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում[8][9]։ Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր։ 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը Թորնդոնից տեղափոխվում է Կառորի, որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում։ Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում։

Այդ տողերը նկարագրում են միսս Սմիթին նա ընկել էր վատ իրադարձության ժամանակ և նա խնդրում էր Միսս Ռոզմերին փող մի բաժակ թեյի համար։

Եվ հանկարած դա նրան ինչ-որ արկած թվաց։ Ենթադրենք, որ նա աղջկան տուն կտանի։ Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։

Ռոզմերիի տանը Սմիթին տեսավ Ֆիլիպը՝ Ռոզմերիի ամուսինը, ով սիրալիր էր աղջկա հետ, բայց կնոջ հետ խոսելիս, աղջկա՝ այստեղ լինելու մասին կոպիտ էր.

Ասում եմ, – ասաց Ֆիլիպը, երբ նրանք մենակ էին, – բացատրիր՝ ո՞վ է նա: Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Ռոզմերին ծիծաղեց, հենվեց դռանը և ասաց.
– Ես նրան փողոցից եմ վերցրել: Ճիշտ եմ ասում, նա ինձանից մի բաժակ թեյի փող խնդրեց, ես էլ նրան ինձ հետ տուն բերեցի:
– Շնորհավորանքներս, – Ֆիլիպն այնպես ասաց, կարծես կատակում էր: Բայց ի՞նչ ես մտադիր անելու նրան:

Ինձ թվում է Միստև Ֆիլիպը Միսս Սմիթին ասեց, որովհետև նա շատ գեղեցիկ էր երևում իր տարիքին։

Рубрика: Без рубрики

Հետազոտական

Բովանդակություն

1․ Ներածուծություն

Գինեգործությունը այսօր

Նախապատմություն

2․ Գինիի մասին

Խաղողի այգիները և տեղակայվածությունը, դիրքը։

Խաղողի տեսակները

Փառատոններ, միջոցառումներ

Հայտնի գինեգործների մասին

Սեբաստացի գինու մասին

Рубрика: Без рубрики

Complete the gaps using given verbs ask, reply, say, beg, suggest, speak, complain, scream, answer, tell, shout, request, yell, whisper.

  1. When I tell you to go out, you always say that you are tired.
  2. Please don’t tell me you are tired. Let’s go out!
  3. They often talk for hours.
  4. He can speak four languages.
  5. Raise your hand if you want to ask me a question.
  6. You should ask for help if you need it. (Two words)
  7. When you saw your room was dirty, did you _____ a new room?
  8. They often _____ their mother to let them play for longer.
  9. She was able to _____ all their questions.
  10. Did you _____ to her email?
  11. I saw her _____ something in Anna’s ear.
  12. There was a lot of noise, and we had to _____ to understand each other.
  13. I know you are mad, but please don’t _____ at me!ii
  14. I heard her _____ in terror.
  15. She’s never happy. She likes to _____ about everything.
  16. What is good? Can you _____ something to eat?
Рубрика: Հայոց լեզու 10

Մակբայրներ


1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Աննան ամենուրեք փնտրում էր ինֆորմացիա։

Рубрика: Պատմություն 10

Ապրիլի 29-մայիսի 3

Թեման՝ Կիլիկյան Հայաստանը

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Լևոնը եղել է Կապանի տերը, աջակցել է եղբորը պետության պաշտպանության և կառավարման մեջ։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին։
1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց Հալեպի և Դամասկոսի սուլթանին։
Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ընդ որում, Ռայմոնդի գահը կժառանգվեր Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։
1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։
1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։ 2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։

1254 թվականին Կարակորումում կնքված մոնղոլա-հայկական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիրը բաղկացած էր հինգ գլխավոր կետերից՝

Կողմերը պայմանավորվում էին պատերազմի ժամանակ միմյանց օգնել։ Կիլիկյան Հայաստանը օգնում է մոնղոլներին Միջագետքը, Սիրիան ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլները պարտավորվում են պաշտպանել Կիլիկյան Հայաստանն Իկոնիայի, Եգիպտոսի և շրջակա իսլամադավան մյուս պետությունների հարձակումներից:

Միմյանց միջև հաստատվում են հավերժական բարեկամություն և խաղաղություն։

Առանց Կիլիկյան Հայաստանի պետության համաձայնության ու պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները իրավունք չէին ունենում անցնելու Կիլիկյան Հայաստանի սահմանները։

Նախկինում Հայոց պետությանը պատկանած այն հողերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մոնղոլիայի տիրապետության տակ, վերադարձվում էին Հայաստանին։

Մոնղոլիան իր կայսրության ամբողջ տարածքում հայոց եկեղեցուն շնորհում էր անձեռնմխելիություն և բոլոր տեսակի հարկերից ազատման արտոնություններ


3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը

Թագավորը պետության գլուխն էր և երկրի գերագույն տերը: Նա օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլն։
Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։ Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։
Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։
Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։
Արքունի դպրապետության գործակալը՝ կանցլերը կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ:
Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։
Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը և այլն։

Рубрика: Բակունցի օրեր, Գրականություն 10

Սպիտակ ձին

Ակսել Բակունցի “Սպիտակ ձին” պատմվածքում ներկայացվում է մարդ-կենդանի հարաբերոթյունը։ Պատմվածքի հերոսը՝ Սիմոնը ուներ մի ձի՝ Ցոլակ անունով։ Ցոլակին ընտանիքի բոլոր անդամները շատ սիրում էին, ամենից շատ սիրում էր Շարմաղ բիբին։ Շարմաղը Սիմոնի մայրն էր, նրա դերը պատմվածքում մեծ չէ, բայց նրա և ձիու կապը ներկայացված է պատմվածքում։ Պատերազմի պատճառով իրենց գյուղի բնակիչներին հրամայեցին բոլոր ձիերի հետ ներկայանալ թագավորի մոտ, որպեսզի թագավորն ընտրի արժանի ձիեր, պատերազմում կռվելու համար։ Բնականաբար գյուղացիներից ոչ ոք չէր ցանկանում իր ձիուն կորցնել պատերազմում։ Երբ լուրը հասավ Սիմոնին, նա շատ անհանգստացավ, նա տարբերակ էր փնտրում Ցոլակին իրեն պահելու համար։ Սակայն նման տարբերակ չկար։ Միայն մերժվում էին այն ձիերը, որոնք ուժեղ չէին, չէին համապատասխանում պատերազմում կռվելու համար։ Սիմոնը թագավորի մոտ գնալուց համեմատում էր Ցոլակին մյուս գյուղացիների ձիերի հետ։ Ուզում էր հասկանալ, արդյո՞ք թագավորը կընտրի Ցոլակին այդ ձիերի միջից։ Ձիերին ընտրելու ժամանկակ Սիմոնը առանձնանում է ամբոխից, հեռու է տանում Ցոլակին, և քարով վնասում է ձիու մեջքը։ Ձին տանջվում է։ Սիմոնն այս քայլով ցանկանում էր այնպես անել, որպեսզի Ցոլակը վատ վիճակում գտնվի, և չտանեն պատերազմ։ Սակայն միևնույնն է Ցոլակին խլեցին և տարան։ Սիմոնը կորցրել իր ձիուն, վերադարձի ճանապարհին հիշում էր Ցոլակին, և ինչպես վնասեց Ցոլակին։ Կարծում եմ Սիմոնը պետք է ավելի լավ տարբերակ գտներ ձիուն փրկելու։ Արդյունքում նա ոչ միայն կորցրեց իր ձիուն, այլ նաև դաժանաբար քարով վնասեց իր ձիու մաշկը։

Рубрика: Հայոց լեզու 10

Ուղղակի խոսք վերածել անուղակի խոսք

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ի՞նչ պիտի անենք մենք քեզ օգնելու համար։
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել, և թե ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. — Դու քո գործն արդեն ավարտել ես,— ասաց քեզ ոստիկանը,— և հիմա ինձ պիտի օգնես:
Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան.
— Վերցրո՛ւ իրերդ, հեռացի՛ր այստեղից ու այլևս չփորձես մեզ անհանգստացնել։
Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. — Այսօրվա Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— ասաց տանտերը Սուրենին,— և դրանք զարմացնում են ինձ ու իմ հյուրերին:
Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։

8. — Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,— ասաց բժիշկը այցելուին:
Բժիշկը այցելուին ասաց, որ ինքը չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։

9. — Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք,— հարցրեց ուղեկցին. — ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք:
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն. ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն։

10. — Ճիշտ ես ասում քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,— ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ:
Հայացքն ինձ ուղղելով՝ նկարիչը ասաց, որ ճիշտ եմ՝ իմ դրությունը ծանր է, բայց որ չտխրեմ։

11. — Շնորհակալ եմ, Վահան, դու ինձ քաջալերում ես, բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր են որոշում ընդունել,— ասաց տանուտերը։

12. «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց. դա լավ կլիներ բոլորիս համար»,— մտածում էր նա:

13. Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,— նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,— ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր:

14. Ես մտքումս ասացի. «Հետաքրքիր է` ինչ կասես, մա՛յր, երբ տեսնես, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:

15. — Նախաճաշս փարաքի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,— ասացիր մայրիկիդ առավոտյան:

16. Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտներ հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:

17. Նա, Օֆելյային գնացք նստեցնելով, հավաստիացրեց.
— Մենք ամեն ինչ կպարզենք. մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրն արդեն տանը կլինի:

18. Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որա դժվարություն չունենաք»:

19. — Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ,— հարցրեց Շապուհը հայոց արքա Արշա Երկրորդին. — չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:

20. — Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ,— զգուշացրեց ինձ ուղեկիցս,— հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:

21. Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց.
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:

22. Եկավ դեն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

23. Տեսնելով հյուրերին՝ տանտերը ուրախ ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

24. — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրդ սովորում է մեր դպրոցում,— ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

25. — Տեսնում եմ,— անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,— խոսքներդ մեկ եք այրեց ու ինձ հալածում եք:

Рубрика: Գրականություն 10

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

Այս պատմվածքը նպարավաճառի, նրա մոր և հաճախորդի մասին էր։ Երբ հաճախորդը նայում է այն տեսարանին, թե ինչպես է նպարավաճանը վարվում նրա մոր հետ։Այս իրավիճական այսօր էլ գան, որ երեխաները նրանց ծնողների հետ վատ են վերաբերվում ու հանձնում են նրանց ծերանոց։ Ինձ թվում է, որ պետք չէ ծնողների հետ այնպես վեաբերվել, որովհետև նրանք են մեծացրել և դաստիակրել են։ Պետք է, որ դուք էլ, որ մեծանաք խնամեք, պահեք և սիրեք նրանց։