Рубрика: Թումանյանի օրեր

Թումանյանը թարգմանիչ

Հովհաննես Թումանյանը բացի ստեղծագործական աշխատանքից անմասն չի եղել նաև թարգմանչական աշխատանքից։Նրա առաջին թարգմանությունները եղել են ռուսերենից և յուրաքանչյուր թարգմանած գործի մեջ նա ներդրել է իր ողջ տաղանդն ու եռանդը։ 1889-ին նա թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի «Իղձ» բանաստեղծությունը։ Դրան հաջորդել են մի քանի թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինից և այլ ռուս հեղինակներից։ Բոլոր այն գրողներին, որոնց գործերը նա թարգմանել է, համարել է իրեն հարազատ և հոգեկից։ Թումանյանը Գրիմ եղբայրներից թարգմանեց 9 հեքիաթ՝ «Լուսերեսն ու Վարդերեսը», «Սագարած աղջիկը», «Զարմանալի աշուղը», «Գորտը», «Անտառի տնակը», «Հենզելն ու Գրետելը», «Կարմրիկը», «Մոխրոտը» և «Ճերմակ օձը»։ Ի դեպ, այս հեքիաթներից մի քանիսի բովանդակության մեջ նա որոշակի փոփոխություններ է արել։

Рубрика: Թումանյանի օրեր

Անկեղծ չենք վերլուծություն

Այս հոդվածի մեջ ամեն մի բառ ճիշտ է։ Մարդիկ իրար հետ անկեղծ չեն։ Նրանք դերասանություն են անում, նրանք ձևանում են ուրիշ մարդ։Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:Կեղծ լինելով ոչ մի բանի չես հասնի, եթե նրանք հանկարծ զգան, որ դու նրանց հետ կեղծությամբ ես շփվում, ապա բոլորը շատ կոտրված կլինեն, մտերիմ թե ոչ դա ցավոտ զգացողություն է: Թումանյանը շատ է զայրանում, թե այս կեղծ գործիչները խոսում են ժողովրդի անունից։