Рубрика: Իմ Տերյանը

Վահան Տերյանի Մեր պարտքը

Այս հոդվածում պատմում է, որ ծխականների համայքն ազգային կուլտուրա ասելով՝ ծխական կուլտուրա է հասկանում: Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Նա ցանկանում էր, որ մեր երկիրը լինի ժամանակակից, զարգացած, կուլտուրական և առաջատար:

Рубрика: Իմ Տերյանը

Վերլուծություն

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս բանաստեղծության մեջ տիրում էր տղրություն։Հեղինակը և հերոսները բանստեղծության կարծես իրարից հեռանում էին։ Բանաստեղծության հերոսը կարծես թաքցնում էր իր մեջ ցավը թողելով անավարտ սերը։ Հեղինակ նույնպես թաքցնում էր իր անվերջ ցավը։Հրաժեշտ երկուսի համար շատ ցավոտ էր։

 ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս բանաստեղծունը կարդալով ես հացկացա որ բանաստեղծը ինչ-որ մեկին կարոտել էր։Նա հոգնած էր ու տանջված և ուզում էր ասել, որ նա մենակ է։Վահան Տերյանը, ինչպես միշտ, շատ գեղեցիկ է նկարագրել իր զգացողություննները