Рубрика: Քիմիա 8

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր  է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը: 

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես էլ բարդ նյութեր: Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ: 

images.jpg

Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան 

Երկու պարզ նյութերի՝  ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ: 

Screenshot_3.png
Screenshot_4.png

Ալյումինի և յոդի միացման ռեակցիան 

 2Al+3J2=2AlJ3

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր: 

Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ: Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր: 

images (2).jpg

Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը 

Cu(OH)2=CuO+H2

Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին: 

images (4).jpg

Ջրի քայքայումը

2H2O=2H2+O2

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ: 

images (7).jpg

 Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը.

Գործնական մաս

Քայքայման  ռեակցիաներ`

Մալաքիտի  ջերմային  քայքայումը

Սարքավորումներ` Լաբորատոր կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ ունեցող խցան, կոլբ

Մենք դասարանում կատարեցինք քիմիական ռեակցիայի քայքայման տեսակի փորձ։

Ինչպես գիտենք քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են երկու կամ երկուսից ավել նյութեր։

Փորձի բնութագիր և ընթացք․

Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացրեք լաբորատոր կալանի թաթին:Գազատար խողովակիծայրն իջեցրեք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացրեք: Կանաչ փոշին  վերածվում է սև փոշու, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են հայտնվում: 

Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը, ինչը հաստատում է, որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ (CO2):

Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2

Рубрика: Քիմիա 8

Քիմիական կապի տեսակներ և կոնվոլետային կապ

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են։ Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ։

Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում։

Քիմիական կապի հիմնական տեսակներ Կովալենտ կապ. - ppt download

XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով՝ արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից։

Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են։ Ատոմները կապը մեկի մյուսի հետ անվանում են քիմիական կապ։

Քիմիական կապն փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը։

Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ մոլ: 

Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են, որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր։

Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմների միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով։ Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնք կապված են երկու միջուկների /կենտրոնների/ կոչվում է կովալենտային ոչ բևեռային։ Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն /ԷԲ/։

Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։

Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված էլեկտրոնային զույգի միջոցով։

Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:

Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրական ձգողության ուժերի շնորհիվ։

Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են: 

Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական և հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները։

Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:

Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝
H⋅+⋅H→H:H

Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:    

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:

Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:

Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ:

Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝  H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O:  Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:

Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝ 

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N 

Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային:

Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:

Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:

67.jpg

Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա  այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:

images (1).jpg

Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):

0002nnnimages.jpg

Բազմակի  կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր,
π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:

nimages (2).jpg
Рубрика: Քիմիա 8

Թթվածինի քիմիական հատկությունները

1. Փոխազդեցություն ծծմբի հետ

Լաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝

ոլոռի  հատիկի չափ ծծումբը  գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով:  Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝  հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի  ավելի վառ բոցով:

images.jpg

S+O2→t°SO2+Q

2.Փոխազդեցություն ածխածնի հետ

Գդալիկի մեջ շիկացվում է ածխի կտորը ( այն չի այրվում, միայն առկայծում է) և իջեցվում թթվածնով անոթի մեջ: Ածուխը ավելի է շիկանում և արագ այրվում՝ անջատելով ջերմություն:

images (1).jpg

 C+O2=t°CO2+Q

Թթվածնի պակասի դեպքում առաջանում է շմոլ գազ՝

2C+O2=t°2CO

3.Փոխազդեցություն ֆոսֆորի հետ

Երկաթե գդալիկի մեջ կարմիր ֆոսֆորը լցվում, տաքացվում և  իջեցվում է թթվածնով անոթի մեջ: Այն այրվում է պայծառ բոցով՝ առաջացնելով  սպիտակ ծուխ:

images (2).jpg

4P+5O2=t°2P2O5+Q

Թթվածնի փոխազդեցությունը  մետաղների հետ

1 .Փոխազդեցություն մագնեզիումի հետ

Պինցետի ծայրով մագնեզիումի ժապավենը պահվում է  օդում՝ մոտեցնելով այրվող մարխը, մագնեզիումը այրվում է, հեռացվում է մարխը, որի ընթացքում այն  շարունակում է այրվել օդում կուրացնող բոցով:

download (1).jpg

2Mg+O2=t°2MgO

2.Փոխազդեցություն պղնձի հետ

Շիկացնելով պղնձե լարը թթվածնի միջավայրում կամ օդում՝ այն օքսիդանում է, բայց լույս կամ ջերմություն չի անջատվում:

download.jpg

2Cu+O2=2CuO

Թթվածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ

1.Փոխազդեցություն մեթանի հետ

Բնական գազի հիմնական բաղադրամասի՝ մեթանի, այրման ռեակցիան է՝

CH4+2O2=CO2+2H2O

2.Փոխազդեցություն օքսիդների հետ

Կատալիզատորի ներկայությամբ ծծմբի (IV) օքսիդը փոխազդում է թթվածնի հետ՝ առաջացնելով ծծմբի (VI) օքսիդ՝

2SO2+O2=t,V2O52SO3

Ինչպես տեսնում ենք, թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցության արգասիքները  կազմված են երկու տարրերից՝ թթվածնից և այլ տարրից: 

Երկտարր քիմիական միացությունները, որը կազմված է −2օքսիդացման աստիճանով թթվածնից և մեկ այլ տարրի ատոմներից, անվանվում է օքսիդ:

Рубрика: Քիմիա 8

Ջուր

Ջուր, անօրգանական միացություն, ջրածին օքսիդ, քիմիական բանաձև H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն  է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածանակն կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։Ջուրը ծածկում է Երկրի  մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում  և մթնոլորտում , իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0°C, tեռ=100°C, ամենամեծ խտությունը 4°C-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ<1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը սառույցի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

Ջրի տեսակներ

ՀԵղուկ ջրի և սառույցի կառուցվածքները

Ջրի ագրեգատային վիճակներ

  • պինդ՝ սառույց,
  • հեղուկ՝ ջուր,
  • գազային՝ գոլորշի։

Բնության մեջ հանդիպող տեսակներ

Ձյան փաթիլներն ըստ Ուիսլոն Բեթլին, 1902

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։

  • Ըստ տեղումների տեսակների՝
  • անձրև,
  • շաղ շատ բարակ անձրև,
  • ձյուն,
  • կարկուտ
  • Ըստ մթնոլորտային երևույթների՝
  • ամպեր
  • մառախուղ,
  • մշուշ
  • ցող։
  • եղյամ։
  • Ըստ բաղադրության՝
  • աղի ջուր, կամ ծովի ջուր՝ ծովերի, օվկիանոսների և որոշ լճերի (Բալխաշ, Ուրմիա) ջուրը։ Խմելու համար պիտանի չէ։
  • քաղցրահամ ջուր, գետերի և լճերի մեծ մասի (Սևան, Բայկալի) ջուրը։
  • փափուկ ջուր, կալցիումի և մագնեզումի աղերի ցածր պարունակություն ունեցող,
  • կոշտ ջուր, կալցիումի և մագնեզումի աղերի  բարձր պարունակություն ունեցող,
  • հանքային ջուր։

Ջրի մշակված տեսակներ

  • խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացած ջուր,
  • օզանացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր ,
  • գազավորած ջուր։

Այլ տեսակներ

ծանր ջուր  կամ՝ դեյտերում, օգտագործվել է առաջին միջուկային ռեոակտորներում։

  • Եկեղեցական արարողություններում՝
  • սուրբ ջուր ։
  • Հեքիաթներում՝
  • անմահական ջուր

Քիմիական հատկություններ

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)H2Օ⇌H++ OH կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH

2.Փոխազդում է  մետաղների  հետ.

  • ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝

2Na+2H2O=2NaOH+H2Ca+2H2O=Ca(OH)2+H2

  • պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝

Zn+H2O=ZnO+H23Fe+4H2O=Fe3O4+4H2

պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։

3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների  հետ.K2O+H2O=2KOHBaO+H2O=Ba(OH)2

4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)SO3+H2O=H2SO4P2O5+3H2O=2H3PO4

5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.{\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } }~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}

6.Առաջացնում են բյուրեղահիդրատներnH2O+H2SO4=H2SO4 • nH2OCuSO4+5H2O=CuSO4 • 5H2ONa2CO3+10H2O=Na2CO3 • 10H2ONa2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O

Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։

7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.C+H2O=CO+H2 (ջրագազ)

8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդոլիզվում են.Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3MgS+2H2O=Mg(OH)2+H2S

Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Անձրևակաթիլների առաջացում

Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական։ Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է։ Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը։

Թթվային անձրև

Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։

Ջուրը բնության մեջ

Հոսող ջուր գետում

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Рубрика: Քիմիա 8

Քիմիական ռեակցիաների տեսակները

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

  • Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:  

Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը

Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:

Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:

 Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում: 

 Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

1. Փոխազդող նյութերի հպում: Այդ նպատակով պինդ նյութերը կարելի է մանրացնել: 2.Փոխազդող նյութերի ջերմաստիճանի փոփոխություն: Որոշ դեպքերում փոխազդող խառնուրդն անհրաժեշտ է անընդհատ տաքացնել: Իսկ այլ դեպքերում՝ ջերմությունն անհրաժեշտ է միայն ռեակցիան սկսելու համար: 3. Լույսի ազդեցություն: Արեգակի լույսի ազդեցությամբ կանաչում են տերևները, գունաթափվում են շորերը, ներկանյութերը: 4.Էլեկտրական հոսանքի առկայություն: Ջրի քայքայումը տեղի է ունենում միայն էլեկտրական հոսանք անցնելիս: 5. Ճնշումը: Գազային նյութերում քիմիական ռեակցիաների համար ճնշումը կարևոր պայման է:

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:

Միացման  ռեակցիաներ`

Փորձ 1. Մագնեզիումի այրումը`հրավառություն
2 Mg+ O2=2MgO
Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի  աքցան, Ազդանյութեր`մագնեզիում, Մագնեզիումի  ժապավենը   աքցանով  սեղմեք  և  այրեք  սպիրտայրոցի  բոցի  վրա:
Քայքայման  ռեակցիաներ`Մալաքիտի  ջերմային  քայքայումը Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար  խողովակ  ունեցող  խցան, կոլբԱզդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի

Փորձ 2. Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին: Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը  տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի  կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը , ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2


Տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի քլորիդի միջև,փոխանակման ռեակցիա

Փորձ3. 
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ  փոշի, ջուր գդալիկով  ավելացրեք  մի  պտղունձ  պղնձի(II) քլորիդ, խառնեք  ապակյա  ձողիկով  և  ստացված  կապույտ  լուծույթի  մեջ  իջեցրեք  թելով  կապված  մեխը: Մի  առ  ժամանակ  հետո  մեխը  կարմրում  է:Գրեք  ռեակցիայի  հավասարումը, նշեք  ռեակցիայի  հատկանիշները:
                 CuCl2+Fe=FeCl2+Cu

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ  բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և ջուր:

Փորձ 4.

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ:

Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը:    NaOH+HCl=NaCl+H2O