Рубрика: Մայրենի լեզվի օրեր

Ասույթներ հայոց լեզվի մասին

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին.

Երվանդ Շահազիզ

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է.

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն․․․ Ջորջ Բայրոն

Հայերենը, իբրևԱրարատյան լեզու, կոչվում է <<Աղոթքի լեզու>>, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է։

Նիկողայոս Մառ

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան

«Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ. իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»

Ստեփան Զորյան

Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչվում են մորը՝ Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն՝ «մայրենի».

«Իբրեւ մոր նայել ու իբրեւ մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակներըՙ սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչեւ Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց»: Պարույր Սեւակ

2.Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը;

Վահան Տերյան

1.Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում;

Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է բարձունքների և խորությունների լեզու;

Լեզուն փոխարինել է և պետություն, և բանակ, և բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում;

Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է։ Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, դառն ու զվարճալի ապրումները, մեր երազները, հույսերը, իղձերը, սերը ՝ մեր ողջ ժողովուրդը․․․

.Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները;

Ավ․ Իսահակյան

Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ) «Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»: Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

Մեր պատմության դժվարին ճանապարհին թշնամիները շատ բան են խլել մեզնից՝ մեր հողերն ու մեր անդորրությունը, մեր սրբություններն ու մեր կյանքը, մեր հավատն ու հացը։

Անկողոպտելի է մնացել միայն մի բան՝ մեր լեզուն, որ նաև մեր մտածողությունն է, մեր ոգու կաղապարը>> ։

Պ․ Սևակ

Рубрика: Մայրենի լեզվի օրեր

Լեզվական սխալները, խախտումներ

Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում

Ժամանակակից հայերենի քերականությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք տարբերում են այն այլ լեզուներից: Ահա ժամանակակից հայերենի քերականության մի քանի հիմնական ասպեկտներ:

  1. Բայեր. հայերենում Բայերը փոփոխվում են ըստ դեմքերի, թվերի, ժամանակների և տրամադրությունների: Հատկապես կարևոր է հաշվի առնել անցյալ ժամանակի, ներկա ժամանակի և ապագա ժամանակի ձևերը:
  2. Գոյականներ. հայերենում գոյականները նույնպես փոփոխվում են ըստ դեպքերի, թվերի և սեռերի: Հայերենում կա յոթ դեպք ՝ անվանական, սեռական, տրական, մեղադրական, գործիքային, տեղական և սկզբնական ։
  3. Ածականներ. ածականները հայերենում նույնպես փոփոխվում են ըստ դեպքերի, թվերի և սեռերի ՝ ըստ այն գոյականների, որոնց վերաբերում են:
  4. Դերանուններ. հայերենում դերանունները նույնպես փոփոխվում են ըստ անձերի, թվերի, դեպքերի և սեռերի:
  5. Շարահյուսություն: հայերենում նախադասության մեջ բառերի կարգը կարող է տարբերվել այլ լեզուների բառերի կարգից, ինչը յուրահատուկ է դարձնում նրա քերականությունը:

Սա ընդամենը ժամանակակից հայերենի քերականության համառոտ ակնարկ է ։ Այս հատկությունների խորը ըմբռնումը կօգնի ձեզ ավելի վստահ և սահուն տիրապետել լեզվին: