Рубрика: Без рубрики

Եռօրյա ճամփորդություն Արատեսում

Հունվարի 24-ին մենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից  ճանապարհ ընկանք։ Մեր առաջին կանգառը Երասխում էր, որտեղ ընդմիջեցինք, որոշ բաներ գնեցինք և շարունակեցինք ճանապարհը: Մեր հաջորդ կանգառը Եղեգիս գյուղում էր, այնտեղ նախ զրուցեցինք, շփվեցինք դպրոցի երեխաների հետ, երեխաները ասմունքեցին, նաև լուսանկարվեցինք: Հետո քայլեցինք դեպի Եղեգիսի վանք։ 

Այս ամենից հետո մենք գնացինք Արատես, այնտեղ դասավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք, իսկ հետո պատրաստվեցինք ճաշի: Առաջին օրն ավարտեցինք երեկոյան տաք վառարանի շուրջ բարբառային զրույցներով, իմացանք, թե ով որտեղից է արմատներով: 

Երկրորդ օրըտարին սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ, հետո նախաճաշեցինք, այնուհետև գնացինք քայլքի: Քայլարշավից վերադառնալուց հետո ընկեր Վարդանը պատրաստեց Գորիսի ավելուկով ճաշ, ընթրեցինք, իսկ երեկոյան նորից հավաքվեցինք տաք վառարանի շուրջ, պլեճ պատրաստեցինք, զրուցեցինք ու խաղացինք:

 Երրորդ օրը, առավոտյան նախաճաշից հետո, սկսեցինք հավաքել մեր իրերը և մաքրել սենյակները։ Հետո հանձնեցինք սենյակները ընկեր Տարոնին, հրաժեշտ տվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան: Ճանապարհին կանգ առանք դարձյալ Երասխում, ընդմիջեցինք, մի փոքր թարմացանք  և վերադարձանք Երևան:

Շատ հավես, հետաքրքիր ճամբար էր:

Оставьте комментарий